Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Ապագա «պաշտոնական Երևանի» տեսակետները և առաջնահերթությունները. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Հայաստանը դառնում է անձայն, անտեսակետ պետություն։ Սա չափազանց վտանգավոր է. մոտավորապես այդպիսին էր Արցախը վերջին 9-10 ամիսների ընթացքում, ինչը բերեց աղետի։ Ես ունեմ ծանր մտավախություն, որ նույն ճանապարհով այժմ գնում է Հայաստանը։
 
Ֆորմալ՝ կա իշխանություն, «պաշտոնական Երևան», բայց մենք գիտենք, որ դա իրականում մի մարդ է, որի որոշումների կայացման մեխանիզմները և մոտիվացիաները լուրջ հարցեր են առաջացնում։
 
Բայց նույնիսկ առկա ֆորմալ իշխանության մեջ բացարձակ խառնաշփոթ է։
Հայաստանը դառնում է անդեմ պետություն, որն այլևս ի վիճակի չէ ձևակերպել պետական, ազգային շահ ու օրակարգ։ Հենց նման «ներքինի» պետություններից են պահանջում նորանոր զիջումներ։ Նման պետությունների «վրա և հաշվին» են պայմանավորվում ուժային կենտրոնները, ինչը և եղավ, ի դեպ, Արցախում։
Հենց այս իրականությունն է ձևակերպում ընդդիմադիր նոր, սոլիդ հարթակի թիվ մեկ առաքելությունը՝ դադարեցնել Հայաստանի անդեմությունը և սեփական հասարակությանը, հարևաններին ու միջնորդներին ներկայացնել Երևանի ձայնը, պատկերացումները, ձևակերպել պետական և ազգային օրակարգ. նվազագույնը՝ պատասխանել Հայաստանին ուղղված մեղադրանքներին, սպառնալիքներին ու առաջարկներին։
 
Սոլիդ հարթակից՝ սոլիդ ձևակերպումներ
Այս պահին առնվազն երկու սուր, հրատապ թեմա կա, որոնց մասին անհրաժեշտ է Հայաստանում (կամ՝ Հայաստանից) ձևավորել Նիկոլինից տարբերվող դիրքորոշում, որը վաղը դառնալու է պաշտոնական Երևանի տեսակետը.
 
1. Արցախ
2. Հարաբերությունները՝ դաշնակիցների և միջնորդների հետ
Արցախ
 
Նիկոլն Արցախը պատկերացնում է որպես փակ թեմա՝ իջեցված մինչև փախստականներին սոցիալական աջակցության և մասնակի ինտեգրացիայի խնդիր։ Մեզ համար այսօր ծայրահեղ, կենսական անհրաժեշտություն է՝ ձևակերպել, որ Արցախի թեման ամենևին փակված չէ, և զենքի սպառնալիքով բռնի տեղահանությունն ամենևի´ն չի նշանակում հարցի լուծում։ Նոր հարթակը պարտավոր է ձևակերպել արցախահայության՝ սեփական հայրենիք վերադառնալու իրավունքը, ինքնորոշման, ինքնավարության կարգավիճակի հարցը, անվտանգության մեխանիզմի ապահովումը։ 2021 թ-ից հետո թույլ է տրվել ճակատագրական սխալ, և Արցախը ներկայացվել է որպես ռուսական զորքով շրջափակված անկյանք, սև խոռոչ։
 
Հարթակի (ապագա պաշտոնական Երևանի) խնդիրն է՝ ձևակերպել, թե ինչ է Արցախը։ Դա քաղաքացիական հարուստ ենթակառուցվածքներով հայկական միավոր է, այս պահին՝ լքված շքեղ քաղաքներ ու գյուղեր, համալսարաններ, թատրոններ, հիվանդանոցներ, բիզնեսներ, գործարաններ, ֆերմաներ, բազմադարյա հոգևոր կոթողներ, պապերի գերեզմաններ և այլն։ Հնարավոր չէ երկու օրում լքել հայրենիքը, և այն սահուն համարվի ուրիշինը։ Չկա նման բան, դա ուղղակի անմարսելի է։ Ալիևը դա շատ լավ գիտի, ռուսները լավ գիտեն, արցախցիներն ու մնացյալ հայության մի զգալի մասը դա լավ գիտեն, իսկ Հայաստանի իշխանությունները չեն ուզում այդպես մտածել։ Կա միջազգային իրավունք, կա բանակցային ճիշտ օրակարգ, կա արդարության խնդիր։ Նման բան չի լինում աշխարհում, և մենք չպետք է դառնանք միակը։
 
Հարաբերություններ դաշնակիցների և միջնորդների հետ
Նիկոլը գնում է Ռուսաստանի հետ հետ հարաբերությունների ծայրահեղ սրման, դրա դիմաց Արևմուտքից ստանում է բացառապես փաղաքշական կամ ցավակցական խոսքերը։ Փոխարենը՝ Ալիևը ռուսների հետ պահում է լավ հարաբերություններ, իսկ Արևմուտքից ստանում է ամեն հնարավորը, և ամեն հարմար պահի դնում է սառը հեռավորություն։ Երևանը չունի արտաքին քաղաքականություն և օրակարգ, Երևանն առաջնորդվում է ՄԵԿ հոգու պերսոնալ արկածախնդրությամբ։ Իսկ սա նշանակում է՝ վտանգի տակ դնել մեր երկրի ամեն մետրը, մեր բոլոր սահմանները, մեր բոլորի ընտանիքները։ Շարունակվի այսպես՝ Ալիևի 8 անկլավի պահանջը երջանկություն ենք համարելու։
 
Հետևաբար, նոր հարթակի կարևորագույն խնդիրն է՝ հնարավորինս արագ ձևակերպել այլընտրանքային տեսակետներ, որոնք որոշ ժամանակ անց դառնալու են պաշտոնական Երևանինը.
 
1. Դադարեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունների ծայրահեղ վատացումը։ Զրոյացնել պրոցեսը, և սկսել խոսել։ Մենք ունենք դժվար հարցադրումներ Ռուսաստանին, մենք պատրաստ ենք լսել նրանցը, բայց մեր նպատակը հարաբերությունների կարգավորումն է, իրավիճակի շտկումը և համատեղ աշխատանքի պատրաստակամությունը։
 
2. Դադարեցնել լինել Շառլ Միշելի և Մակրոնի փաղաքշանքի առարկան. դա վերջանում է աղետով։ Հայաստանը պատրաստ է լուրջ, իսկական օրակարգով աշխատելու Արևմուտքի հետ, բայց Հայաստանը պետք է դուրս գա Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետից։
 
3. Հայաստանը հստակ ուղերձներ պետք է ուղղի Ադրբեջանին և Թուրքիային՝ շեշտելով տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության սեփական տեսլականը։
 
4. Հայաստանը պետք է գնա Իրանի և Վրաստանի հետ խոր հարաբերությունների ձևավորման ճանապարհով։
 
Ապագա հարթակը, անշուշտ, ունի այլ կարևորագույն անելիք ևս, որի մասին կգրեմ հաջորդիվ։