Կալիֆոռնիայում անտառային հրդեհները խլել են 16 մարդու կյանք (լուսանկարներ)
Մի քանի ժամ առաջ Լոս Անջելեսի բժշկական փորձաքննության գրասենյակը հրապարակել է թարմացում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թվի վերաբերյալ: Զոհերի թիվը հասել է 16-ի: Պաշտոնյաները նշում են, որ այդ թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի, գրում է BBC-ն:
Միաժամանակ, տեղի ոստիկանությունը հայտնել է, որ առնվազն 13 մարդ անհետ կորել է, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք այս դեպքերը կապված են հրդեհների հետ։ Լոս Անջելեսի շրջանում հրդեհների տարածքը հասել է գրեթե 15,000 հեկտարի։ Հրդեհից ավերվել է ավելի քան 12,000 շենք։ Լոս Անջելեսի առնվազն 153,000 բնակիչ անցած գիշեր տարհանվել է։
Անտառային հրդեհները Հարավային Կալիֆոռնիայում տարածվել են հունվարի 7-ից: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նահանգում զանգվածային աղետի ռեժիմ է հայտարարել։ JPMorgan Chase Bank-ը հրդեհների վտանգը գնահատել է գրեթե 50 միլիարդ դոլար, իսկ AccuWeather վերլուծական ընկերությունը գրում է, որ հրդեհների վնասը կարող է հասնել մինչև 150 միլիարդ դոլարի:

























ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի