Նուբարաշենի բանտում կալանավորը կարել է բերանը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արտակարգ դեպք՝ Նուբարաշենի բանտում. կալանավորը, դժգոհ քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմից, հայտարարել է հացադուլ, ջրադուլ, իսկ հետո թելով կարել է բերանը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 187 հոդվածի 1-ին մասի (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Նիկոլայ Խաչիկյանի հաղորդման հիման վրա։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ն. Խաչիկյանը հայտնել է, որ ինքը 2 ամիս է կալանավորված է և ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, սակայն պատշաճ բուժօգնություն չի ստանում։ Քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանման ղեկավար Նաիրա Բաբայանը դրսևորում է անգործություն, չի կատարում իր մասնագիտական պարտականությունները, որի հետևանքով ինքը ներկայումս գտնվում է հացադուլի և ջրադուլի մեջ, իսկ սեպտեմբերի 22-ին բերանը թելով կարել է:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...