Վարկային արձակուրդ՝ Converse SME վարկատեսակի շրջանակում
Կոնվերս Բանկն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է օգտվել ֆինանսավորման Converse SME պրոդուկտից նոր պայմաններով: Դրանք լրամշակվել են՝ հաշվի առնելով բիզնեսի կարիքները և ֆինանսների ներգրավման հնարավորությունները:
Մասնավորապես, պրոդուկտի շրջանակում հնարավոր է տարեկան մեկ անգամ օգտվել վարկային արձակուրդից. չկատարել վարկի մայր գումարի և տոկոսագումարի մարում՝ գումարն ուղղելով բիզնեսի անխափան գործունեության ապահովմանը, ընդլայնմանը կամ զարգացմանը:
«Այս հնարավորության ներդրման արդյունքում Կոնվերս Բանկի հաճախորդներն անհրաժեշտության դեպքում կկարողանան արագ արձագանքել բիզնեսի պահանջներին և ֆինանսական հավելյալ ներդրումների կարիքը բավարարել առանց նոր միջոցների ներգրավման՝ ընդամենը օգտվելով վարկային արձակուրդի հնարավորությունից:»,- ասել են Բանկում:
Converse SME պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 5,000,001-ից 250 մլն ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ: Մարման ժամկետը մինչև 180 ամիս է:
Այլ մանրամասներ՝ https://conversebank.am/hy/ConverseSME/, հեռախոսահամար՝ 010-511-211
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի