Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը՝ որակական փոփոխությունների և արդիականացման ճանապարհին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Կապանի մասնաճյուղի հոկտեմբերի 11-ի գիտխորհրդի նիստը նվիրված էր 2022-2023 ուսումնական տարվա հիմնական արդյունքների ամփոփմանը։ Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Լեռնիկ Պետրոսյանը նախ թվերի ու փաստերի լեզվով ներկայացրեց կրթօջախի գործունեությունը: Առաջին պլանում մասնաճյուղի համալրումն է՝ առկա ուսուցման գծով ունեցել են 69 դիմորդ՝ վեց մասնագիտության, 52 դիմորդ՝ հեռակա ուսուցման երկու մասնագիտության գծով։

2023-ին մասնաճյուղին հրաժեշտ է տվել 69 շրջանավարտ, սեպտեմբերի 1-ի դրությամբ նրանցից աշխատանք ունեն 49-ը, որից 29-ը՝ մասնաճյուղում ստացած մասնագիտությամբ։ Նախորդ ուստարում մասնաճյուղն ուներ 327 ուսանող, ներկայումս՝ 306 ուսանող (առանց հեռակա ուսուցման առաջին կուրսի)։

Վիճակագրության մեջ մի ուշագրավ փաստ կա. մեկ տարվա կտրվածքով մասնաճյուղից հեռացվել է 28 ուսանող, ընդ որում՝ հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողներ (23 հոգի)՝ անբավարար առաջադիմության պատճառով։

Այնուհետև բանախոսը տարբեր ուղղություններով ներկայացրեց կատարված աշխատանքը. մասնավորապես՝ գիտահետազոտական ոլորտում հրատարակվել է 11 հոդված, գիտաժողովներում զեկուցվել չորս աշխատանք, մասնագիտական խորհուրդներում ներգրավված է երկու աշխատակից, թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել երկու դասախոս:

Ներկայացված հաշվետվության շուրջ եղավ նաև մտքերի փոխանակում:

Ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգային համագործակցության գծով տնօրենի տեղակալ Տիմեա Աղամյանը նշեց, որ ընդունելության քննություններին ընդառաջ մասնաճյուղի գովազդաշարն իրականացնող խումբը կազմակերպել է մասնագիտական բաց դասեր, լաբորատոր փորձեր, մասնագիտական կողմնորոշմանը միտված հանդիպումներ և սեմինարներ: Այդ ամենի շնորհիվ նախորդ տարվա համեմատ ութ տոկոսով աճել է առկա ուսուցմամբ առաջին կուրս ընդունված ուսանողների թիվը: Այդուհանդերձ՝ բանախոսը հրատապ համարեց մասնաճյուղին կից ավագ դպրոցի հիմնադրումը, ինչը կապահովի տեխնիկական գիտելիքներով դիմորդների հոսքը մասնաճյուղ:

Մասնաճյուղի տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի  դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անիկ Եղիազարյանը փաստեց, որ նկատվել է ուսման առաջադիմության անկում, և դա պայմանավորված է վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձություններով՝ կորոնավիրուսի համավարակ և պատերազմական իրավիճակներ: Արական սեռի ուսանողների մի մասը մասնակցել է մարտական գործողություններին՝ ստացել մարմնական և հոգեբանական վնասվածքներ: Բացի այդ՝ որոշ ուսանողների շրջանում մարել է ընտրած մասնագիտության հանդեպ հետաքրքրվածությունը, ինչն էականորեն ազդել է ուսման առաջադիմության վրա:

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեյրան Բալասանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց, իր բնորոշմամբ, երկու առանցքային խնդրի վրա, այն է՝ մասնաճյուղի վարկանիշի բարձրացում, որով և պայմանավորված կլինի դիմորդների թվաքանակի աճը և ուսանողների ուսման առաջադիմության մակարդակի բարելավում։ Այս համատեքստում նշեց. «Մեր ուսանողների գիտելիքների ցածր մակարդակի ակունքները դպրոցում են, որի կրթական համակարգը էական, դեռ ավելին՝ արմատական բարելավման հրամայական անհրաժեշտություն ունի։ Եթե չենք կարողանում հանրակրթական դպրոցներին ինչ-որ ձևով օգնել, ուրեմն պիտի ստեղծել սեփական դպրոցը, սկզբում՝ ավագ դպրոց, հետո՝ ինչպես Երևանում, հիմնական: Դա ինքնանպատակ չէ, քանզի մեր ուսանողների մեծ մասը մասնաճյուղ է դիմում պատահականորեն՝  առանց մասնագիտական կողմնորոշման, պարզապես դիպլոմ ստանալու համար, թեպետ և՛ մամուլով, և՛ հեռուստատեսությամբ ընդունելության քննություններին ընդառաջ քարոզչական աշխատանք է տարվում»։

Բանախոսը նաև նկատեց, որ մասնաճյուղի համակարգչային բազան շուտափույթ թարմացման կարիք ունի:

Մասնաճյուղի ուսխորհրդի նախագահ Արտյոմ Առաքելյանը ներկայացրեց ուսանողության շրջանում խորհրդի ծավալած գործունեությունը:

Այնուհետև հրապարակվեց մասնաճյուղի գիտական խորհրդի որոշումը, որով երաշխավորվեց՝ տնօրենի պաշտոնակատարի հաշվետվությունը ներկայացնել ՀԱՊՀ գիտական խորհրդին՝ քննարկման նպատակով:

Ի դեպ, ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի գիտական խորհրդի կազմում ընդգրկված են նաև «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության, «Լամաքս» ՍՊ ընկերության ներկայացուցիչները, ինչը վկայում է բուհական այդ հաստատության և տարածաշրջանի խոշոր գործատուների հետ սերտ համագործակցության մասին: Նաև այդ հանգամանքի շնորհիվ է, որ, ինչպես արդեն նշեցինք, անցած ուսումնական տարվա 69 շրջանավարտից 49-ը արդեն իսկ աշխատանքի է անցել, որից 29-ը՝ իր մասնագիտությամբ:

Գիտխորհրդի նիստում ականատես եղանք մի հետաքրքիր երևույթի. և՛ մասնաճյուղի ղեկավարը, և՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներն իրենց մեջ ուժ էին գտել լիովին առերեսվելու իրականությանը՝ նշելով ոչ միայն հաջողությունները, այլև խնդիրները, առկա խոչընդոտները, բացթողումները: Իսկ դա խոսում է մասնաճյուղում ստեղծված բարենպաստ ու առողջ մթնոլորտի, կրթական գործը որակական նոր մակարդակի հասցնելու նրանց վճռականության մասին:

Լեռնիկ Պետրոսյանը ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորեց «Սյունյաց երկրի» խմբագրակազմին՝ լրագրի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ: Բարձր գնահատելով այդ լրատվամիջոցի հետ մասնաճյուղի համագործակցությունը, օգտակար համարելով պարբերականի գործունեությունը մարզի կրթական համակարգի  համակողմանի լուսաբանման գործում, Լեռնիկ Պետրոսյանը «Սյունյաց երկրի» խմբագրակազմին ցանկացավ ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Վահրամ Օրբելյան