Իրավիճակ` երբ Իրանը ստիպված կլինի փոխել իր ռազմավարությունը, կամ ներգրավվել պատերազմի մեջ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տարբեր տեղաշարժեր վկայում են, որ Իսրայելը փորձելու է ընդդեմ Իրանի խաղարկել Ադրբեջանական «քեյսը»: Առաջիկայում հավանաբար կտեսնենք զենքի ու ռազմամթերքի նոր տեղաշարժեր դեպի Ադրբեջան։ Քաղաքագետ Արա Պողոսյանն այս մասին գրում էֆեյսբուքյան ի էջում։
«Անկասկած է, որ Ադրբեջանը (հասկանալ Իսրայելը) կփորձի Իրանի դեմ հենց պրոքսի պատերազմի սցենար խաղարկել` Հայաստանում Իրանի ռազմավարական շահերին հարվածելու միջոցով։
Իրավիճակ` երբ Իրանը ստիպված կլինի կա‘մ վերափոխել տարածաշրջանային հաղորդակցության և անվտանգության համակարգի ապագայի մասով փոխել իր ռազմավարությունը, կամ ներգրավվել պատերազմի մեջ սեփական սահմանների մոտ և ընտրություններ կատարել պաղեստինյան և ադրբեջանական «քեյսերի» միջև։
Իհարկե բարդ ընտրություն է լինելու` պահպանել իսլամական աշխարհի հովանավորի իր իմիջը և շարունակել ՀԱՄԱՍ-ի և դիմադրության մյուս մասնիկներին աջակցությունն ու հիմնական ուշադրությունը հատկացնելը, թե՞ լուծել մերձավոր սահմանների անվտանգության և ռազմավարական շահերի սպասարկումը։
Կարծում եմ այս պարագայում Իրանը ստիպված կլինի նախ մերձավոր սահմանների և ռազմավարական շահերի սպասարկումը, միաժամանակ Հզբոլա-յի միջոցով շարունակելով աջակցությունը Գազայի հատվածին։
Սակայն սա նաև Իսրայելի համար է լինելու ծախսատար և ռեսուրսատար ճակատ, չնայած այն հանգամանքին, որ շուրջ 3 տարի Իսրայելը Ադրբեջանին հսկայական քանակությամբ սպառազինություն է մատակարարել և ադրբեջանական բանակի տարբեր մասնագետների համար ապահովել է ուսուցում։
Մոտենում ենք գորշ ժամանակների, երբ ամեն վայրկյան, քայլ, խոսք ունենալու է կյանքի արժեք»,- գրել է նա։





















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան