Արարատի մարզում BMW-ն դուրս է եկել հանդիպակաց և կողաշրջված հայտնվել դաշտում. կան վիրավորներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի, 35-ամյա Արմեն Մ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 1-ամյա Սարո Ա.-ն և 30-ամյա Ալիսա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և իրենք էլ իրենց ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են հիվանդանոց:Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Սահակ Ավետիսյանն ու Դավիթ Մանուկյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում չառաջանա:Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու Ոստիկանության Արարատի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Անտոնյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Գ. Շամշյանի տեղեկություններով, վթարի պատճառը եղել է ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի կողմից չթույլատրելի հատվածով ճանապարհ մտնելը և BMW-ի վարորդի և տրանսպորտային միջոցների համար վթարային իրավիճակ ստեղծելը, ու BMW-ի վարորդը, խույս տալով 06-ի հետ բախումից, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
06-ի վարորդը դեպքի վայրից հեռացել է: Արարատի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ վթարային իրավիճակ ստեղծած և դեպքի վայրը լքած 06-ն ու այն վարած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:




















Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Զելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ Զախարովա
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին