Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
1993թ մարտի 11-ին կազմավորվել է լեգենդար «Եղնիկներ» զորամասը, որի առաջին հիմնադիր-հրամանատարը եղել է Արցախի Հերոս լուսահոգի Շահեն Մեղրյանը. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Ucom-ի պլատինե հովանավորությամբ կայացավ «Խելացի երկրի» մարտահրավերներին նվիրված Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը

Հոկտեմբերի 17-ին «Յուքոմ» ընկերության պլատինե հովանավորությամբ «Խելացի երկրի» մարտահրավերներին նվիրված Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովն արդեն հինգերորդ անգամ է համախմբել ՏՀՏ ոլորտի տեղական և միջազգային բարձրակարգ փորձագետներին։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Silicon Mountains 2023 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի կազմակերպիչ՝ ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։ Պանելային քննարկումները ծավալվել են  երեք հիմնական թեմաներով՝ «Խելացի երկիր», «Խելացի բիզնես» և «Խելացի քաղաքացի»:

«Խելացի լինելու տիրույթում է, որ երկրները ցուցադրում են իրենց մրցակցային առավելությունները՝ որպես ազգ և որպես պետություն, որպես գործարար և որպես անհատ: Մենք պետք է գիտակցենք, որ երկրի  ամենաարժեքավոր ռեսուրսը մարդն է,  և այդ ռեսուրսը անգին է և սահմաններ չունի։ Մարդու ստեղծած գիտելիքների և դրա հիման վրա ստեղծած տեխնոլոգիաների և ներդրած ջանքերի շնորհիվ է, որ կարելի է հասնել կայուն զարգացման», նշել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

«Խելացի բիզնես» պանելային քննարկման խոսնակ, միջոցառման պլատինե հովանավոր «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր խոսքում ընդգծել է ոչ միայն խելացի տեխնոլոգիաների, այլև բիզնեսի ճկուն կառավարման անհրաժեշտությունը․ «Հեռահաղորդակցությունը միշտ մոտ է եղել տեխնոլոգիական առաջընթացին, բայց անհրաժեշտ է համընդհանուր երկարաժամկետ, հեռանկարային ռազմավարություն, տեսլական, որը պետք է դառնա երկրի զարգացման բիզնես պլան, որպեսզի տարբեր ոլորտների բիզնեսների և պետության միջև գործակցություն լինի։ Բոլորս մեկ նավի վրա պետք է լինենք և ուղղությունը հասկանանք, որ ավելի ստեղծագործ լինենք հօգուտ երկրի տնտեսության և վերջնական սպառողի՝ կիրառելով այսօրվա տեխնոլոգիաները։ Աշխարհում հիմա ներդրվում են 5-րդ սերնդի ցանցային տեխնոլոգիաները, փորձարկման մեջ է 6-րդ սերնդինը, ոչ հեռու ապագայում, համոզված եմ, 7-րդ սերունդն էլ կլինի, որի փորձարկումները ևս ընթանում են լաբորատորիաներում։ Սրանք իրենց հետ զուգահեռ բերելու են շատ այլ փոփոխություններ և դրանից վախենալ պետք չէ, քանի որ տեխնոլոգիան միջոց է, բանալի է, տրանսպորտ է, որը կտանի ավելի զարգացած  ապագայի», - նշել է նա։

Խելացի երկրի մարտահրավերներին նվիրված գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել  «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով հատուկ ծրարի մարման արարողությունը, որն իրականացրել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակի արժանացած 13-րդ դափնեկիր Շանթանու Նարայենը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: ՀՀ պետական մրցանակի 2022թ. դափնեկիրն է Adobe ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, ում մրցանակը հանձնվել է գագաթնաժողովի ընթացքում:

Հավելենք, որ Silicon Mountains 2023-ի պանելային քննարկումների և զեկույցով հանդես եկող մասնակիցներից էին նաև Siemens EDA, EMEA-ի փոխնախագահ Ադրիան Բաքլին, Cisco EMEA-ի կիբեռանվտանգության գծով տնօրեն Էրիկ Վեդելը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան փոխդեսպան Չիփ Լեյտինեն, Միացյալ Թագավորության բիզնեսի և առևտրի զարգացման նախարարության՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության և ներդրումների հարցերով տարածաշրջանային տնօրենը և առևտրի գծով խորհրդական Էնդրյու Ուիթեն և այլք։