Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ Կարապետյան
Հասարակություն

ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանում կանցկացվի «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշար

Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը շահագրգռված է, որ այսօր Սյունիքի մարզը միջազգային մամուլում առավել շատ երեւա: «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների սիրողական մրցաշարից ավելի լավ հնարավորություն չէր էլ կարող լինել:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը:

Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիայի նախաձեռնությամբ եւ ԶՊՄԿ-ի աջակցությամբ հոկտեմբերի 21-ին Կապանում կանցկացվի «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշար, որին մասնակցելու է 8 երկրի 80 լրագրող: Հայկական օնլայն լրատվամիջոցների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանի խոսքով՝ մրցաշարի օրերին Կապանում սպասվում է մեծ ֆուտբոլային տոն:

«Մեր գործընկերների կողմից առաջարկ ստացանք լրագրողների հերթական մրցաշարը կազմակերպել, բայց այս անգամ ոչ թե Երեւանում, այլ Հայաստանի մարզերից մեկում: Մեր կողմից գաղափար առաջացավ մրցաշարն անցկացնել Սյունիքում: Շատ ուրախ եմ ասել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն անմիջապես մեր առաջարկն ընդունեց եւ ասաց, որ պատրաստ է աջակցել մրցաշարն անցկացնելուն մեկ պայմանով, որ այն տեղի կունենա Կապանում:

Մրցաշարին մասնակցելու է 8 թիմ, այդ թվում՝ Գերմանիայի, Ռումինիայի, Լիտվայի, Եգիպտոսի, Մոլդովայի, Վրաստանի, նաեւ Հայաստանի երկու թիմերը՝ Երեւանի եւ Կապանի թիմերը: Մրցաշարն անցկացվելու է Կապանի քաղաքային ստադիոնում: Ակնկալվում է մեծ ֆուտբոլային տոն: Նախադեպը չունեցող միջոցառում է լինելու, որում ընդգրկված են լինելու 80 լրագրողներ միջազգային լրատվամիջոցներից եւ հայաստանյան առաջատար ԶԼՄ-ներից:  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը ջանք չի խնայել, որ քաղաքի համար եւս տոն դառնա այդ օրը: Մենք ունենք գործընկերների մեծ ցանկ: Բոլորը ձգտում են անել ամեն ինչ, որպեսզի մրցաշարը փայլուն անցնի: Ունենալու են այցելություններ Տաթեւի վանք, Կապանում կունենանք արտադրական տուրեր: Լավ ծրագիր ենք մշակել: Թիմերի մի խումբն արդեն Երեւանում է, մյուս մասը կժամանի վաղը: Սկզբում կայցելենք Եղեգնաձոր, հետո Տաթեւ, որից հետո կհանգրվանենք Կապանում: Կայցելենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: Բուն մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 21-ին եւ կմեկնարկի առավոտյան 11:00-ից:

Բոլոր թիմերը խաղալու են միմյանց դեմ: Յուրաքանչյուր թիմ անցկացնելու է 7-ական խաղ․ տեւելու են 20-ական րոպե՝ 10 րոպե ընդմիջումով: Չորրորդ խաղից հետո լինելու է ընդմիջում, որի ընթացքում խաղարկվելու են արժեքավոր նվերներ, ապա մրցաշարը կշարունակվի: Երեկոյան պաշտոնյաների մասնակցությամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության մասնակցությամբ կլինի մրցանակաբաշխություն:

Թիմերը կազմված են միայն լրագրողներից: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ չկան: Կան սպորտային լրագրողներ, բլոգերներ, ինֆլյուենսերներ:

Բոլորը հասկանում են, որ հաղթելու համար չեն եկել, այլ ավելի շատ շփվելու, երկիրը ճանաչելու: Մեր գերագույն նպատակն է միջազգային լրատվամիջոցների շնորհիվ ցուցադրել Սյունիքը, Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, այնպես անել, որ իրենք ցանկանան նորից գալ Հայաստան: Բնականաբար Սյունիքի ընտրությունը պատահական չէր՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակով: Սա նաեւ մեր փոքրիկ աջակցությունն է սյունեցիներին: Մենք ուզում են մի փոքր տոն բերել իրենց տներ, որպեսզի իրենց մտահոգությունները մեկ օր հետին պլան մղվեն: Ուզում ենք ցույց տալ, որ Սյունիք այցելելը բացարձակ վտանգավոր չէ»,- ասաց Դավիթ Ալավերդյանը:

Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանի խոսքով Սյունիքի ընտրությունը աշխարհաքաղաքական նշանակություն ունի:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն աջակցում է այս նախաձեռնությանը այն պատճառով, որ Սյունիքն այս պահին ամենամեծ ուշադրության կենտրոնում գտնվող մարզն է, եւ սա լավագույն հնարավորությունն է ցույց տալու, որ Սյունիք այցելելն անվտանգ է, այնտեղ կյանքը շարունակվում է: Շատ բնական էր մեր աջակցության պատճառը: Մեր ընկերությունը մարզում սոցիալական մեծ ծրագրեր է իրականացնում, նաեւ առանձնահատուկ աջակցություն է ցուցաբերում սպորտին:

Միայն նախորդ տարի 500 միլիոն դրամի աջակցություն ենք ցուցաբերել տարբեր մարզաձեւերի: Ֆուտբոլին առանձնահատուկ վերաբերմունք ունենք: «Սյունիք» ֆուտբոլային ակումբը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Մեր ընկերության կողմից ֆինանսավորումն ամբողջությամբ կատարվում է: Ընդամենը երկու տարի գործելով՝ ակումբն այս պահին Առաջին խմբում առաջատարն է: Հույս ունենք, որ կդառնան չեմպիոն: Այսքանով բնական է մեր աջակցությունը լրագրողների սիրողական մրցաշարին:

Մենք շահագրգռված ենք, որ այսօր Սյունիքի մարզը միջազգային մամուլում մաքսիմում շատ երեւա: Սրանից լավ հնարավորություն առաջիկայում չէր էլ լինելու: Սա նաեւ պետական քաղաքականության մաս է, որը մենք՝ Պղնձամոլիբդենային կոմբինատը կիսում է: Մարզերի զարգացման, տուրիստական ներուժի առումով այս մրցաշարը հրաշալի նախաձեռնություն է:

Լրագրողները կունենան նաեւ այցելություն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ եւ կտեսնեն, թե Հայաստանի խոշորագույն հարկատուն ինչիպիսի բարձր տեխնոլոգիական միջոցներով եւ դժվարությամբ է հանքարդյունաբերությունը տեղի ունենում Սյունիքում:

Այս միջոցառումը Սյունիքի եւ սյունեցիների համար է եւ իր երկարաժամկետ ազդեցությունը կունենա մարզի վրա: Ցանկանում եմ բոլորին հրավիրել Սյունիք, Կապան: Երկրպագուներին կոչ եմ անում անպայման գալ խաղին, քանի որ իսկապես տոն է լինելու: Նաեւ խաղարկություններ են լինելու՝ պրոֆեսիոնալ գնդակ, «Սյունիք» ակումբի մարզահագուստ, հեծանիվ, սմարթֆոն եւ այլն: Այս ամենն արված է, որպեսզի ստադիոն գալը դառնա նաեւ մոտիվացնող: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը խոստանում է, որ հետաքրքիր է լինելու»,- նշեց Արայիկ Մարգարյանը:

Լուսինե Շահբազյան