Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկն արժանացել է մրցանակի Mastercard միջազգային վճարային համակարգի կողմից Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Այսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ Սուրենյան Ուկրաինայի հարցով կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ նշանակություն ունի. Զախարովա ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համար ԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ Վենս Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում․ Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը վախեր ունի. հասարակության շրջանում ամենաբարձր վարկանիշն իրենը չէ. Կոստանյան Անվճար բուհական կրթություն. Հրայր ԿամենդատյանՈչ մի վարկյան չենք մոռանում, որ Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է. Այս պահին սրբազան հայրը գտնվում է Սովետական ԿԳԲ պադվալում. Էդմոն ՄարուքյանԳույքահարկի արտոնություն թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԽաղալ 2 լարի վրա նշանակում է վտանգել մեր պետականությունը. Մհեր ԱվետիսյանԱնվճար, որակյալ, ինքնավար․ բարձրագույն կրթության համակարգի հեռանկարը. ՀայաՔվե հիմնասյուներԵկեղեցու դեմ արշավը և վտանգված սահմանները Ներդրումային միջավայրի տակ դրված ականը Հա՞ց, թե՞ դեղ… էս երկիրը սրան պիտի չհասներ․ Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետ
Հասարակություն

Արցախցիները Հայաստանի Հանրապետության տարածքում անգամ զրկված են իրենց անվտանգության ու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներից. Մենուա Սողոմոնյան

Ասում եք «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների պաշտպանությու՞ն»։

Արվում է ամեն ինչ՝ արցախցիների էթնոմշակութային ինքնությունը տարրալուծելու համար։ Էս էլ ձեզ անվտանգություն ու իրավունք։ Էս էլ ձեզ սպիտակ ցեղասպանություն։
Փաշինյանը օրակարգ բերեց «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներ» ձևակերպումը։
Նա իջեցրեց Արցախի սուբյեկտայնության նշաձողը՝ խոստանալով միջազգային հանրության լուրջ համախմբում։

Արցախը հիմա ամբողջությամբ հայաթափ է։

Արցախցիները Հայաստանի Հանրապետության տարածքում անգամ զրկված են իրենց անվտանգության ու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներից։
Տարեց արցախցիները կենսաթոշակ չեն ստանում։ Հազարավոր մարդիկ ապրում են դահլիճներում։

Մի շենք անգամ չի հատկացվում Արցախի պետական համալսարանի բնականոն գործունեությունը ապահովելու համար։ Այդքան ուսանող զրկվել է իր կրթական ծրագրով սովորելու իրավունքից, այդքան դասախոս զրկվել է դասավանդելու, իր առաքելությունն իրականացնելու իրավունքից, հանուն ինչի՞։ Հանուն նրա, որ Արցախի հարցը հնարավորինս շուտ փակվի։

Պարապուրդի են մատնվել Արցախի ռազմական, ադմինիստրատիվ, կրթական, մշակութային, տեղական ինքնակառավարման հաստատությունների աշխատակիցները։ Հասկանալի է, որ բնականոն վիճակ բոլորի համար հնարավոր չէր ստեղծել, բայց համայնքները պահպանելու կամք հո՞ պիտի ցուցաբերվեր։

Ասում եք «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների պաշտպանությու՞ն»։

Արվում է ամեն ինչ՝ արցախցիների էթնոմշակութային ինքնությունը տարրալուծելու համար։ Էս էլ ձեզ անվտանգություն ու իրավունք։ Էս էլ ձեզ սպիտակ ցեղասպանություն։