Ռուսաստանում ուժի մեջ է մտել քաղաքացիության մասին նոր օրենքը. Ո՞ւմ կարող են զրկել անձնագրից և ինչի՞ համար
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում հոկտեմբերի 26-ին ուժի մեջ է մտել քաղաքացիության մասին նոր հիմնական դաշնային օրենքը, որը պարզեցնում է որոշ դիմողների համար երկրի անձնագիր ստանալու հնարավորությունը, ինչպես նաև սահմանում է քաղաքացիությունը դադարեցնելու կարգ՝ դրա տրամադրման մասին որոշումները չեղարկելու ինստիտուտի փոխարեն: Փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Համապատասխան օրինագիծը Պետդումա է ներկայացրել 2021 թվականի դեկտեմբերի 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինըց։ Նոր օրենքի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիությունը ճանաչվում է միատեսակ և հավասար՝ անկախ դրա ձեռքբերման հիմքերից։ Ռուսաստանցիներին չի կարելի զրկել քաղաքացիությունից կամ այն փոխելու իրավունքից։ Արտերկրում ապրելը չի դադարեցնում քաղաքացիությունը։
Բացի այդ, Ռուսաստանի քաղաքացին չի կարող արտաքսվել արտասահման կամ արտահանձնվել օտարերկրյա պետության։ Օրենքն արգելում է խտրականությունը սոցիալական, ռասայական, ազգային, լեզվական կամ կրոնական պատկանելության հիման վրա: Նշվում է նաև, որ Ռուսաստանը խրախուսում է երկրում բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց անձնագրերի տրամադրումը։
Նոր օրենքը սահմանում է քաղաքացիությունը դադարեցնելու ինստիտուտը՝ դրա տրամադրման մասին որոշումները չեղարկելու փոխարեն։ Սա վերաբերում է միայն նրանց, որոնք քաղաքացիություն են ձեռք բերել ոչ ծնունդով (այսինքն, ծնունդով ձեռք բերված Ռուսաստանի քաղաքացիության դադարեցումը չի թույլատրվում):
Ընդլայնվել է նաև այն հանցագործությունների ցանկը, որոնց կատարումը ենթադրում է Ռուսաստանի քաղաքացիության դադարեցում։ Դրանց թվում են, օրինակ, գործողությունները, որոնք սպառնում են Ռուսաստանի ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, ծայրահեղականության, դիվերսիայի, դասալքության կոչեր, բանակի մասին կեղծիքներ և զինված ուժերի վարկաբեկում։
Բացի այդ, այս ցանկը ներառում է հանցագործություններ՝ կապված պետական կամ հասարակական գործչի կյանքի ոտնձգության, զինվորական գերեզմանների ոչնչացման կամ վնասման, նացիզմի վերականգնման և այլ անօրինական գործողությունների հետ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան