Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գույքահարկի արտոնություն թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԽաղալ 2 լարի վրա նշանակում է վտանգել մեր պետականությունը. Մհեր ԱվետիսյանԱնվճար, որակյալ, ինքնավար․ բարձրագույն կրթության համակարգի հեռանկարը. ՀայաՔվե հիմնասյուներԵկեղեցու դեմ արշավը և վտանգված սահմանները Ներդրումային միջավայրի տակ դրված ականը Հա՞ց, թե՞ դեղ… էս երկիրը սրան պիտի չհասներ․ Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելու
Հասարակություն

Ցավոտ հանգույց. ինչու՞ են սրվել Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները

Dzen.ru-ն գրում է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները շարունակում են սրվել, ինչի մասին են վկայում վերջին օրերի իրադարձությունները։ Օրինակ՝ Ռուսաստանի Պետդուման հետաձգեց հայկական վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագիծը, և դա ուղղակի թյուրիմացություն չէ: «Երեկոյան Մոսկվա» հրատարակությունը փորձագետների հետ քննարկել է, թե ինչո՞ւ են երկրների միջև հարաբերությունները վատացել, և ինչ ապագա է սպասվում նախկին դաշնակիցներին։ Քաղաքագետ Եվգենի Կրուտիկովի կարծիքով, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վատթարացումը մեկ գիշերվա ընթացքում չի եղել, այդ գործընթացը մի քանի տարի շարունակ ընթացել է աննկատ և ուղղակիորեն կապված է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ, ինչի մասին են հուշում նաև վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները։

«Եղավ մեկ իրադարձություն, որն ապացուցում է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները վատթարանում են, - հիշեցրել է Կրուտիկովը, - Հայաստանը ներկայացրել է Մոսկվայում նոր դեսպանի թեկնածությունը, և ընդունող կողմը միշտ պետք է հաստատի թեկնածուին, բայց Մոսկվան չընդունեց Գուրգեն Արսենյանին, քանի որ նա մտերիմ է Փաշինյանի հետ և աչքի է ընկնում ռուսաֆոբ հայտարարություններով»։ Փորձագետն ընդգծել է, որ, իր հիշելով, սա առաջին դիվանագիտական սկանդալն է նախկին ԽՍՀՄ երկրների պատմության մեջ։

«Հետևաբար, եթե խոսենք Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վատթարացման մասին, ապա դա տեղի է ունենում վաղուց։ Իսկ վերջին տարում այն պարզապես հասել է իր գագաթնակետին Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո»,- պարզաբանել է քաղաքագետը։ Իր հերթին քաղաքագետ Յուրի Սվետովն ասել է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ են երկրների հարաբերությունները վատթարանում։ Նիկոլ Փաշինյանը ղեկավար դառնալու պահից սկսած բոլոր պայմաններն ստեղծել է Ռուսաստանը Հայաստանից հեռացնելու համար։ «Երևանում է գտնվում եվրոպական մայրցամաքում ԱՄՆ-ի ամենամեծ դեսպանատներից մեկը։ Եվ այդ դեսպանատունը հետխորհրդային ժամանակներից ակտիվորեն աշխատում է Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները խզելու և երկիրը Հարավային Կովկասում ցավոտ կետ դարձնելու ուղղությամբ»,- նշել է Սվետովը։

Եվ բոլոր գործողություններն ու որոշումները, որ Փաշինյանն ընդունում է որպես վարչապետ, խոսում են նրա հակառուսական քաղաքականության մասին, կարծում է քաղաքագետը։ «2020 թվականին Ռուսաստանին մեղադրեցին Լեռնային Ղարաբաղի համար պայքարում Հայաստանի պարտության մեջ։ Եվ մինչ օրս Փաշինյանը շարունակում է ասել, որ այդ վեճում հույսը դրել էր Ռուսաստանի օգնության վրա, բայց նա տեր չկանգնեց,- պարզաբանել է փորձագետը, - Հայաստանն ինքը պարտվեց այդ պատերազմում, բայց մեղադրում է Ռուսաստանին»: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական հակամարտությունում ոչ մեկի կողմը չի բռնել։ «Մենք բոլոր ջանքերը գործադրել ենք խաղաղության պայմանագիր կնքելու և վեճերին վերջ տալու համար և նույնիսկ պատրաստ ենք տրամադրել 1975 թվականի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզները, որոնք կօգնեին հստակեցնել սահմանները: Բայց ինչ-ինչ պատճառներով դրանք չեն օգտագործվում, և Փաշինյանը կրկին դժգոհ է Ռուսաստանի գործողություններից»,- ասել է Սվետովը։

Իսկ ի՞նչ կանխատեսումներ կան: Քաղաքագետ Սվետովը վստահ է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ապագան կախված է Երևանից, բայց հայկական կողմից հարաբերություններ հաստատելու նախադրյալներ չեն երևում: «Նրանք պնդում են, որ իրենք պաշտպանություն են տեսնում ԵՄ-ում, և ցանկություն են հայտնել անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այդ բոլոր գործողությունները մարտահրավեր են Ռուսաստանի համար, քանի որ նա է միշտ համարվել Հարավային Կովկասում խաղաղության երաշխավոր»,- ասել է նա։ Ըստ Եվգենի Կրուտիկովի, Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների կայունացումը բարդանում է Փաշինյանի և նրա շրջապատի քաղաքականությամբ: «Հիմա Հայաստանում բացահայտ հայտարարում են Ռուսաստանի հետ պատմական հարաբերությունների փոփոխության և դեպի ԵՄ վերակողմնորոշման մասին։ Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակցությունը շատ երկար ժամանակ են երազել դրա մասին»,- ասել է նա։

Փորձագետը նաև հավելել է, որ այդ նպատակով է Հայաստանը անընդհատ դատապարտում Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում անգործության մեջ: «Հետևաբար, դժվար է գնահատել հեռանկարները։ Մեզ մնում է միայն արձանագրել, որ առանց քաղաքական կուրսի ու ղեկավարության փոփոխության, Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավում չի լինի։ Այնուամենայնիվ, առայժմ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դիվանագիտական պատերազմի և ամպագոռգոռ հայտարարությունների շրջանակներում են,-ընդգծել է քաղաքագետը,- Փաշինյանի հասցեին վիրավորանքները ևս լավ բաներ չեն: Բայց կան նախադրյալներ, որ Հայաստանը կարող է բարձրացնել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը: Միաժամանակ, Երևանն ինքն է պնդում նախկինում կնքված պայմանագրերի պահպանումը»։ Իր հերթին քաղաքագետ Իվան Մեզյուխոն վստահ է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը լուրջ սխալ կլինի Հայաստանի համար։

«Եթե դա իրականացվի, ապա Անդրկովկասում իրավիճակը կդառնա անկայուն ու վտանգավոր»,- ասել է զրուցակիցը։ Նա ենթադրել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հնարավոր կլինի բարելավել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո։ «Եթե հայ ժողովուրդը որոշի փոխել իշխանությունը և պաշտոնանկ անի Փաշինյանին, ապա Երևանի և Մոսկվայի միջպետական շփումները կբարելավվեն: Բայց միայն այն դեպքում, եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնի ազգային կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչ»,- համոզված է Մեզյուխոն։ Փորձագետը նաև գտնում է, որ իշխանափոխության ներքաղաքական գործընթացների արդյունքում իշխանություն վերցրած ցանկացած անձ արդեն ծանրաբեռնված չի լինի Փաշինյանի հակառուսական հայտարարություններով և դրանով իսկ կարող է երկրորդ կյանք հաղորդել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին։

Կ. Խաչիկյան