Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

ՕԵԿ 2 կամ ինչպես «փուռը գնաց» «Հանրապետություն»-ը

Օրեր առաջ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը հայտնվել էր Հանրային հեռուստաընկերության եթերում և Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում կեղծիքներով լի հայտարարություններ տարածել։

Այս արձանագրումն իր ֆեյսբուքյան էջում արել էր «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկանածու Հայկ Մարությանը։ Հոկտեմբերի 27-ի ողբերգության տարելիցի առիթով հրավիրված հարցազրույցի ընթացքում Արամ Սարգսյանն օգտագործել է այդ առիթը՝ կրկնելու համար իշխանական քարոզիչների կողմից դաշտ նետված թեզերը՝ ակնարկելով, թե իբր Մարությանը դրսից եկող հանձնարարություններ է կատարում։

Ըստ Մարությանի՝ Սարգսյանը բացահայտ ապատեղեկատվութուն է տարածել՝ հայտարարելով, թե իրենք իբր պատրաստ են եղել ինչ որ համագործակցության փաստաթուղթ ստորագրել։ «Սրանք բացարձակ սուտ տեղեկություններ են, որոնք նպատակ ունեն Հայաստանում վարկաբեկել որևէ ընդդիմադիր գործունեություն՝ այն հավասարեցնելով 5-րդ շարասյանը և դրսի ուժերին ծառայությանը, սա քաղաքական անբարոյականություն լինելուց բացի առաջին հերթին հակասում է դեմոկրատական մրցակցային քաղաքական համակարգի մասին պատկերացումներին»,- նշել է Հայկ Մարությանը, ավելին, արձանագրել, որ ընտրություններից առաջ ընդդիմադիր ներկայացող «Հանրապետություն» կուսակցությունը ընտրություններից հետո, փաստորեն խաբեց իր ընտրողին և միացավ ՔՊ-ին, փաստացի դառնալով ՕԵԿ 2։

Հոկտեմբերի 27-ի մասով սեփական եղբոր սպանության 24-րդ տարելիցը նույնիսկ չէր խանգարել Արամ Սարգսյանին, հենց այդ նույն օրվա կեսգիշերն անց շնորհավորանքներ հղել իր կուսակցությունից Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում նշանակված Սարգիս Մադաթյանին, ողջունել նրա ընտրությունը, թեպետ բազմաթիվ օգտատերեր հենց նրա էջում քննադատել էին, որ ընդամենը մեկ տարվա կուսակցականին առաջարկում են նման բարձր պաշտոնի։

Ի դեպ, արդեն իսկ առավոտյան Եռաբլուրում Սարգիս Մադաթյանին լրագրողները չէին նկատել «Հանրապետություն» կուսակցության պատվիրակության կազմում, որ եկել էին հարգանքի տուրք մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանին և հոկտեմբերի 27-ի մյուս զոհերին։

Անահիտ Գասպարյան