Ընտրեք 2024-ի տարվա թռչնին. քվեարկություն
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2024-ի խորհրդանիշ ընտրելու համար մեկնարկել է 2024 թվականի «Տարվա թռչնի» հանրային քվեարկությունը։
Առաջին փուլում սոցիալական հարթակների օգտատերերն առաջարկել են Հայաստանի 33 թռչնատեսակ, որոնց շուրջ սոց. ցանցերի օգտատերերի և միջոցառումների ընթացքում իրականացվել է քվեարկություն և 5 ամենաշատ ձայներ հավաքած թռչնատեսակներն անցել են երկրորդ փուլ։
Դրանք են՝
- անտառային աղավնի,
- բալոբան,
- կանաչ մեղվակեր,
- հայկական որոր,
- սպիտակապոչ արծիվ։
2024 թվականի «Տարվա թռչուն» կարող եք ընտրել հղմամբ։
«Տարվա թռչուն» ամենամյա կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի՝ հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրելով այդ տեսակի և նրա կենսամիջավայրերի պահպանության կարևորության վրա:
Տարվա ընթացքում արշավի շրջանակում իրականացվում է տեսակի ուսումնասիրություն, տեսակին սպառնացող վտանգների բացահայտում, դրանց մեղմմանն ուղղված առաջարկությունների մշակում, էկոկրթական արշավների իրականացում՝ ներառյալ հետաքրքրվածների շրջանում իրազեկիչ դասընթացների կազմակերպում։
Մրցույթի արդյունքները կամփոփվեն Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի սոցիալական ցանցերի էջում Facebook, Instagram։
Հանրային քվեարկության շնորհիվ 2023 թվականի «Տարվա թռչունն» է քարարծիվը, 2022-ինը՝ սպիտակ արագիլը, 2021-ինը՝ գիշանգղը։





















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան