Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ Կարապետյան

«Ես երկար սպասեցնել չեմ տալիս իմ հանդիսատեսին, գիտեմ՝ ունեմ երկրպագուների մեծ բանակ». Լիլի Մորտոն՝ երաժշտական կարիերայի մասին

Օրերս Լիլի Մորտոն ինստագրամյան իր մեծ լսարանին ներկացրել էր հատված իր նոր տեսահոլովակից։ Ինչպես միշտ, Լիլիի լսարանի արձագանքը բուռն էր, երգչուհին էլ երկար սպասեցնել չտվեց։ 11․11-ին հանրության դատին հանձնեց իր նոր՝ «I Don't Wanna Know» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը։

 

Ի տարբերություն մյուս աշխատանքների՝ այս երգը միայն ռուսերենով չէ․ երգչուհին լեզուների միքս է ներկայացրել։ Tert.am.life-ի հետ զրույցում Լիլի Մորտոն խոսել է տեսահոլովակի մասին՝ վստահելով մանրամասներն ու BACKSTAGE լուսանկարները: 

 

 

«Մենք տեսահոլովակը լսարանի դատին ենք հանձնել սիմվոլիկ օր, բայց դա պայմանավորված չէ այն հանգամանքով, որ հավատում եմ թվերի մոգությանը և կարծում եմ՝ նման բան գոյություն չունի, բայց հավատում եմ «մտքի ուժին»: Եթե հավատում ես, որ այդ թվերը քեզ հաջողություն կբերեն, ապա՝ այդպես էլ կլինի։ Ես հավատում եմ. հավատում եմ, որ այս երգն էլ մեծ հաջողություն կունենա»,-ասաց Լիլին։

Լիլի Մորտոն նշում է, որ իրեն մոտիվացնում են երկրպագուները, որոնց շնորհիվ նա կարողանում է աշխատել:

«Ես երկար սպասեցնել չեմ տալիս իմ հանդիսատեսին, գիտեմ, որ ունեմ երկրպագուների մեծ բանակ։ Ամեն օր ինստագրամյան հարթակում նամակներ են ստանում, անկախ զբաղվածությունից՝ փորձում եմ հետադարձ կապ պահել լսարանիս հետ։ Հավատացեք, երբ քեզ միայն Ինստագրամում հարյուր հազարավոր մարդիկ են հետևում, դա իսկապես դժվար է, սակայն փորձում եմ նրանց համար անհասանելի չլինել»։

Լիլին մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստել է երաժշտական ալբոմ, որը բաղկացած է 15 երգից, իսկ երգչուհին պարբերաբար երգերը հանձնում է լսարանի դատին: Լիլիի խոսքով՝ իր վերջին բոլոր երգերը ռուսալեզու են, քանի որ նաև երկրպագուների բանակ ունի ՌԴ-ից, սակայն տվյալ երկրի նկատմամբ կիրառված պատժամիջոցներն իրենց հետևանքն են թողել նաև երգչուհու աշխատանքների վրա՝ նվազեցնելով նրա դիտումները:

«Չնայած պատժամիջոցների հետևանքով առաջացած տեխնիկական խնդրին՝ ուրախ եմ, որ ծավալածս գործունեության արդյունքում ավելանում են երկրպագուներս, որոնք միանում եմ նաև իմ ինստաընտանիքին, որոնց հետ պարբերաբար փորձում եմ կիսվել այն ամենով, ինչով ամենաշատն եմ սիրում զբաղվել: Առհասարակ, երաժշտական գործունեությունս ընթանում է հենց իմ պատկերացրածի պես: Ունեմ միլիոնավոր դիտումներ թե՛ սոցիալական ցանցերի էջերում, թե՛ յութուբյան հարթակում»,- ասաց նա: 

Լիլին անդրադարձավ նաև տեսահոլովակի կերպարներին՝ նշելով, որ աշխատել է ԱՄՆ-ում բնակվող հայ ոճաբանի հետ։

«Տեսահոլովակը նկարահանել ենք հենց ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսի տարբեր հատվածներում, հատուկ սցենար չենք ունեցել, ցանկանում էի հենց այսպիսի տրամադրություն լիներ, ցանկանում էի ցույց տալ ինձ և Լոս Անջելեսի գեղեցիկ վայրերը։ Երգի իմաստը փորձել ենք ներկայացնել հենց իմ տրամադրության միջոցով։ Մանրակրկիտ աշխատել ենք կերպարներիս վրա։ Արդյունքում՝ ստացել են երեք վառ ու տարբերվող կերպար»,-եզրափակեց Լիլի Մորտոն: