Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ Կարապետյան

Բաքվի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կյանքը մազից է կախված. կինն ահազանգում է

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից գերեվարած լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը առողջական լուրջ խնդիրներ ունի. «Արևելք»-ին ասել է Վիգենի կինը՝ Լինտա Իւլճէքեանը։

«Վիգենի կյանքը մազից է կախված։ Վիգենի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Վերջին շրջանում հազվադեպ ենք կապնում Վիգենի հետ, և այդ ընթացքում պարզ է դառնում, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, և հարկավոր է վայրկյան առաջ ազատել նրան Բաքվի բանտից», - ասել է նա։

Լինտա Իւլճէքեանը նշել է, որ Վիգենի ազատության համար քայլեր արվում են, բայց  չի ուզել մանրամասներ հայտնել։ Նա հույս է հայտնել, որ իր խոսքը կհասնի Հայաստանի, Սփյուռքի հասարակություններին, որոնք էլ քայլեր կանեն Վիգենի կյանքը փրկելու համար։

Հիշեցնենք, որ լիբանանահայեր Մարալ Նաջարյանը ու Վիգեն Էուլջեքյանը իրերի հետևից Բերձոր էին մեկնել եռակողմ հայտարարության ստորագրման հենց հաջորդ օրը՝ 2020 թ.նոյեմբերի 11-ին ու գերեվարվել էին։

Օրեր անց Վիգեն Էուլջեքյանին, որ տաքսու վարորդ էր ու Շուշիում էր հաստատվել, Ադրբեջանը ներկայացրել էր որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան, նրան 5 մեղադրանք էր առաջադրվել, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:

Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել 2021 թ. մարտին։