Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

Ոչ ոք ինձ չի ձերբակալել․ Կենտրոնի թաղապետ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ ԱԱԾ–ն մտել է իր ղեկավարած կառույց և իրեն բերման ենթարկել։ Այս մասին Past.am -ի հետ զրույցում ասաց ինքը՝ Ղուկասյանը։ «Ոչ ոք ինձ չի ձերբակալել, ոչ ԱԱԾ–ն, ոչ էլ իրավապահ այլ կառույց։ Պարզապես Հակակոռուպցիոն  կոմիտեից ինձ հայտնել են, որ իրենց մոտ քննվող քննվող քրեական գործի շրջանակներում, իրեն որպես վարչական շրջանի ղեկավարի ևս  որոշ հարցեր ունեն, ինչով էլ պայմանավորված անձամբ ներկայացվել եմ Հակակոռուպցիոն կոմիտե»,– ասաց Սամվել Ղուկասյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեից էլ մեզ հայտնեցին, որ հարցաքննվող անձանց վերաբերյալ տեղեկություն չեն հայտնում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել էին Կենտրոն վարչական շրջանի երկու պաշտոնյա անձինք և նրանց կաշառք տված անձինք։ Թաղապետին էլ հենց այս գործի շրջանակներում են հրավիրել կոմիտե։