Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

Երեխային 20,000 ՀՀ դրամով և քաղցրավենիքով վաճառելու գործով նոր քննություն կիրականացվի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեխային 20,000 ՀՀ դրամով և քաղցրավենիքով վաճառելու վերաբերյալ քրեական գործով դատարանում կվերսկսվի դատաքննությունը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նշված քրեական գործով մեղադրյալի աթոռին են երեխայի կենսաբանական մայրը, այս պահին փաստացի խնամակալ ծնողները և ԲԿ բժիշկը, որոնք մեղադրվում են երեխայի վաճառքի, ՔԿԱԳ ծառայությանը կեղծ տեղեկություններ տրամադրելու մեջ։

Գործի տվյալներով՝ 2017թ․ մարտին երեխայի կենսաբանական մայրը՝ Անի Վ․-ն, ծննդաբերելով արական սեռի երեխա և ունենալով երեխայի կարիքները հոգալու համար բավարար միջոցների բացակայություն և ֆինանսական խնդիրներ՝ հրաժարվել է երեխայից և Արմավիրում գործող ԲԿ-ներից մեկի նախկին հերթապահ բժիշկ-մանկաբույժ Էսթեր Ս․-ի միջոցով ԲԿ-ում հանդիպել և պայմանավորվածություն է ձեռք բերել ամուսիններ Գուրգեն Մ․ -ի և Քրիստինե Գ․-ի հետ՝ վերջիններիս կողմից իր նորածին երեխայի խնամքը ստանձնելու նպատակով որոշակի փոխհատուցում ստանալու պայմանով ուղղակի դիտավորությամբ երեխայի վաճառք կատարելու շուրջ: Քրեական գործի տվյալներով՝ 2017թ․ երեխայի կենսաբանական մայրը ամուսինների հետ այցելել է ՔԿԱԳ գործակալության Արմավիրի տարածքային ստորաբաժանում, որտեղ հայտարարել է, որ երեխայի հայրը հանդիսանում է Գուրգեն Մ․-ն: Ծննդյան վկայականը ստանալուց հետո նրանք դուրս են եկել հիշյալ տարածքային ստորաբաժանումից, որից հետո Գամուսինները երեխայի խնամքը ստանձնելու նպատակով բժկի միջոցով Անի Վ․-ին փոխանցել են 20.000 ՀՀ դրամ գումար և ավելի քան 20.000 ՀՀ դրամ արժողության քաղցրավենիք: Բացի այդ՝ երեխայի կենսաբանական մայրը երեխայի վաճառքը վերջնական ավարտին հասցնելու համար՝ 2020 թվականի փետրվարի 06-ին ՔԿԱԳ գործակալության Աբովյանի տարածքային ստորաբաժանման մարմիններին իր որդու կենսաբանական հայրը հանդիսանալու վերաբերյալ ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելու դիտավորությամբ, նշված ստորաբաժանում է ներկայացրել «Ծնողների համատեղ, միակողմանի կամ դատարանի վճռի հիման վրա երեխայի հայրության որոշման մասին» դիմումը և հայտնել, որ Գուրգեն Մ․-ն հանդիսանում է իր որդու կենսաբանական հայրը: Այդ կերպ՝ նշված դիմումի հիման վրա 2020 թվականի փետրվարի 06-ին երեխայի նկատմամբ Գուրգեն Մ․-ն ձեռք է բերել հայրության իրավունք և ստացել է բովանդակությամբ կեղծ, հայրության որոշման և ծննդի մասին պետական վկայականները։

Քրեական գործով երեխայի կենսաբանական մայրը և խնամքը ստանձնող տղամարդը մեղադրվում են ՔԿԱԳ ծառայությանը սուտ տեղեկություն հաղորդելու, խնամքը ստանձնող կինը՝ երեխայի խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի, բժշկուհին՝ հանցակցության մեջ։ Նշենք, որ քրեական գործի հարուցման առթիը եղել է ՔԿԱԳ գործակալության ծառայության հաղորդումը։
Ինչպես արդեն արձանագրվեց՝ գործը երկու տարի է, ինչ գտնվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում՝ արդեն ավարտական փուլում, առաջիկայում պետք է հրապարակվեին ճառերը, սակայն, պայմանավորված դատական կազմի փոփոխությամբ՝ կրկին պետք է նոր քննություն իրականացվի։ Մասնավորապես, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանը, որի վարույթում է գտնվել նշված քրեական գործը, նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր, այժմ քրեական գործը վերամակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանին, որն, ի դեպ, Կոտայքի մարզի դատարան է տեղափոխվել՝ Երևանի քրեական դատարանում 2-3 ամիս պաշտոնավարելուց հետո։ Ընդ որում, դատավորներին այլ դատարաններ տեղափոխելու հրամանագրերը ստորագրվել են նույն օրը՝ հոկտեմբերի 16-ին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո