Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Տնտեսություն

Արևային էներգետիկան մեծ զարգացում է ապրում Հայաստանում

Արևային էներգետիկան մեծ զարգացում է ապրում «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովին հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Մենք նպատակադրված ենք օգտագործել այն նշանակալի ներուժը, որը հասու է մեր երկրին։ Արևային կայանների քանակի շեշտակի աճը վկայում է, որ մենք կգերազանցենք էներգետիկայի զարգացման ռազմավարությամբ նախանշած թիրախները»,-ասել է նա և հավելել, որ 2030 թ.-ին էներգետիկայի հաշվեկշռում արևային էներգիայի մասնաբաժինը կլինի 15 տոկոս։

Նախարարի խոսքով՝ 2030-2040 թթ.-ին լրացուցիչ 500 մեգավատտ հզորությամբ արևային կայաններ կկառուցեն՝ անհրաժեշտության դեպքում դրանք համադրելով կուտակիչ կայանների հետ, նաև հողմային կայաններ կկառուցեն։ «Նպատակն է մինչև 2040 թ.-ն արևային և հողմային կայանների ընդհանուր հզորությունը հասցնել 2000 մեգավատտ։ Մեր առջև բավական մեծ առաջադրանք ենք դրել, և եթե զարգացման տեմպերը միասին պահենք՝ կհասնենք այս նշաձողին»,-ասել է նախարարը, շեշտել, թե էներգետիկայի շուկայի ազատականացումը նոր փուլ է բացել ոլորտի համար։

Այդուհանդերձ էներգետիկ շուկայի ազատականացումը շատ ավելի մեծ հնարավորություններ կարող է բերել Հայաստանի Հանրապետության համար, քան նպատակային 15 %-ն է։ Ըստ վերլուծաբանների՝ ճիշտ աշխատանքի և քաղաքական համապատասխան կամքի դեպքում հնարավոր է արևային էներգիայի մասնաբաժինը հասցնել մինչև 20 % և ավելիի, դրա համար հարկավոր է հնարավորություններ ստեղծել ոչ միայն դրսից, մասնավորապես Չինաստանից ներկրել արևային վահանակները, այլ նաև տեղում ծավալել արևային վահանակների և մարտկոցների արտադրություն, հատկապես, որ մասնագետների առումով Հայաստանը բավականին լուրջ առաջընթաց է գրանցել։

Եթե այլ երկրներ հիմնականում գնում են միայն Չինաստանից ներկրվող սարքավորումները, ապա Հայաստանը նաև սեփական արևային վահանակներ արտադրող ընկերություն ունի՝ «Սոլարոնը» և կարող է առկա հմտություններն ու կարողություններն ավելի ընդլայնել։

Դոնարա Սարգսյան