Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանԻմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով

Զինվորական բաճկոնը հագից հանած հնդիկ տղային նոր բաճկոն նվիրած հայ աղջկան ժամանակին մի հնդիկ տղա է օգնության ձեռք մեկնել. ինչ է պատմում հայ աղջիկը

Համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ անհայտ անձը մոտենում է փողոցում հավաքված հնդիկ երիտասարդներին ու պահանջում հանել զինվորական բաճկոնը։ Միջադեպից ժամեր անցջ Անգիթ Ռամը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու շնորհակալություն հայտնել Մարի Պապյանին՝ նոր բաճկոնի համար։

Մարի Պապյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շատ քչերը իմ ծանոթներից գիտեն էս դեպքի մասին, բայց ես էն որ ամբողջ կյանք կհիշեմ։

Տարիներ առաջ Թբիլիսիից Բուլղարիա պետք ա թռնեի, մենակ էի, աղքատ ուսանող։
Մի 3 ժամ կար դեռ թռիչքին, որոշեցի մի քիչ քնեմ ու մի քիչը ո՞րն ա, թռիչքս բաց թողեցի ․․․ նենց ահավոր էր, ինձ շատ մեղավոր էի զգում, մոտիս գումարը չէր հերիքում նոր տոմսի։ Տենց նստած լացում էի նեռվերիցս, դե էլ ի՞նչ անեի, ու ինձ մոտեցավ մի հնդիկ տղա, խոսեցինք ու ինձ հանեց 200$ տվեց առանց մի րոպե երկմտելու։ Ես շոկի մեջ էի ․․․

Հետո պատմեց իր պատմությունը, ոնց ա իրան մի անծանոթ մարդ օգնել շատ ծանր իրա համար կյանքի փուլում, ու իրան ասել ա, որ երբ տեսնի մեկին, ով իր օգնության կարիքն ունենա, անպայման օգնի։ Ու նույն խորհուրդն էլ ինքն ինձ տվեց․․․

Ինչ վերաբերում ա Անգիթի դեպքին, ժող ջան, ես իրան օգնել եմ մեր բոլոր հայերի անունից, քանի որ չէի ուզի մեր մասին տենց վատ կարծիք կազմեին ․․․

Շնորհակալ եմ բոլորիդ լավ խոսքերի համար ․․․

Եկեք բարի լինենք։