Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից
«Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ղարաբաղից տեղահանվածների համար երևանամերձ համայնքներում տուն ձեռք բերելու սերտիֆիկատի գումարը 3 միլիոնից կդառնա 4 մլն դրամ։ Նրան տեղեկացրել են, որ Աշտարակում Ղարաբաղից տեղահանված շատ ընտանիքներ կան, բայց քչերն են սերտիֆիկատով բնակարան ձեռք բերել, քանի որ համայնքում բնակարանների գները բարձր են, և մարդիկ չեն կարողանում 3 մլն դրամով անշարժ գույք ձեռք բերել։
Ըստ այդմ՝ քաղաքացին հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է Աշտարակ համայնքում հաստատվածների համար ևս սերտիֆիկատի գումարը դառնա 4 մլն դրամ, այնպես, ինչպես Էջմիածնում արվեց։ Փաշինյանն արձագանքել է՝ հարցի հետ կապված ընդհանուր մթնոլորտից տեղյակ են, և որ հարցի վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնել նաև ԱՍՀ նախարարն ու ՀՀ փոխվարչապետը՝ նշելով, որ այդ մասով պետք է որոշում կայացնել։ «Մենք առաջիկայում որոշում կկայացնենք, և երևանամերձ մարզերի համար (3 միլիոնը երևանամերձ համայնքներին է վերաբերում, ճի՞շտ է, Երևանին սահմանակից համայնքներին), որտեղ 3 մլն է, կդարձնենք 4 մլն։ Սա է մեր որոշումը, առաջիկայում դե յուրե որոշումը կկայացնենք»,- ասել է նա՝ հավելելով, որ խոսքը Երևանին չի վերաբերում, քանի որ նպատակ կա ծրագրերը մաքսիմալ ուղղորդել մարզեր։ Խորհրդարանական ընտրություններից առաջ նման որոշում կայացնելը կարող է ընդամենը մեկ բան նշանակել։
Ու փաշինյանական իշխանությունն էլ հավակնում է տեղահանված արցախցիների որոշ մասի ձայներին և փորձում այս կերպ կաշառել նրանց։ Սա ոչ այլ ինչ է, քան ընտրակաշառք, ընդ որում, եթե գործող իշխանությունները, ընդդիմության ամեն մի խոստումից կախվելով, հայտարարում են, թե ընդդիմությունը ընտրակաշառքներ է պատրաստում, իրենք դա անում են պետական բյուջեի հաշվին։ Այն, ինչ կարող էին անել 1 տարի, 2 տարի առաջ, փաստացի անում են ընտրություններից առաջ, որպեսզի դա ներկայացնեն հենց ընտրակաշառք։ Բնականաբար, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իրավապահները նման հարցերում չեն շտապելու, որևէ վարույթ չեն հարուցելու, իշխող ուժի գրանցումը չեն մերժելու՝ ի տարբերություն ընդդիմության, որի ամեն մի քայլը դիտարկվում է մանրադիտակով։
Սոնա Գալստյան




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...