Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանԻմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ Հակոբյան

Ամուսնու հետ Արցախում մնացած «պարետ» Սաքոյի կինը ինստագրամում տեսանյութեր է հրապարակում

Սարգիս Գալստյանի կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը, ինստագրամի իր էջում վերջերս ակտիվացել է։ Հավանաբար, ադրբեջանական ինտերնետն արդեն հասանելի է ամուսիններին։ 

Մարգարիտան իր հետևորդներին ներկայացնում է դատարկված Ստեփանակերտի փողոցներն ու  տեսարժան վայրերը, նաև կատարում նրանց խնդրանք-պատվերները։ Երկու օր առաջ նաև իր ամուսնու հետ այցելել են «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիր», զբոսնել, ամենը հրապարակել։ 

Նա նաև ծառից պարանով կապված ճոճանակից է տեսանյութ հրապարակել՝ «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ» վերտառությամբ։

Հիշեցնենք, MediaHub-ն ավելի վաղ գրել էր, որ լուրերը, թե Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սարգիս Գալստյանը, իրականությանը չեն համապատասխանում: Բաքուն հաստատել էր, որ ադրբեջանցի գեներալ-մայորի է նշանակել պարետ։ 

Հոկտեմբերի 3-ին Սարգիս Գալստյանի պարետ լինելու լուրը կայծակնային արագությամբ տարածվեց, սակայն մեր աղբյուրները հերքել էին այն։