Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանԹրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՄարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. ԹրամփՆրանք արժանի են ավելիին. Նարեկ Կարապետյան Համայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Հակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ «Համահայկական ճակատ» շարժումՄենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց հավասար հիմունքներով. Արաղչի Ինչու 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի հայտարարում Սամվել Կարապետյանի գործով նախաքննության ավարտ. Պաշտպանների դիտարկումները Սամվել Կարապետյանի նկատմամբ տանը ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված․ փաստաբանի ահազանգը
Քաղաքականություն

Փաշինյանը ցանկանում է երկարաձգել սեփական իշխանությունը՝ արևմուտքի օգնությամբ

Հայաստանի իշխանությունների կողմից արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունը բազմաթիվ հարցեր ի հայտ բերեց՝ կապված այդ շրջադարձի իրական մոտիվացիայի հետ:

Վերջին շրջանում Փաշինյանը, տարբեր պարբերականներին տված հարցազրույցներում, փորձում է ձևակերպել իր քաղաքական նոր օրակարգը՝ դրա հիմնական մեխը հռչակելով ինքնիշխանության համար մղվող պայքարը: Սակայն, հարց  է առաջանում՝ արդյո՞ք, հարելով արևմտյան վեկտորին, Փաշինյանը իսկապես հույս ունի բարձրացնել Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության ապահովման մակարդակը, թե՞ խնդիրը շատ ավելի տրիվիալ է և այդ քայլով, Փաշինյանը ընդամենը ցանկանում է երկարաձգել սեփական իշխանությունը՝ առաջարկելով արևմուտքին քաղաքական խաղադրույք կատարել իր վրա:

Նման եզրակացության համար առկա են մի շարք հիմքեր: Եվ դրանցից ամենակարևորը թերևս այն է, որ Հայաստանին որևէ կոնկրետ անվտանգային ապահովման առաջարկներ արևմուտքի կողմից չեն հնչել, միայն ֆինանսական և ռազմական օգնության մասին գեղեցիկ խոստումներ: Եվ չնայած այդ խոստումների, ԵՄ կողմից դեռևս 2019-ին խոստացված 2,6 միլիարդ դոլարի ներդրումները այդպես էլ Հայաստան չեկան, իսկ ինչ վերաբերվում է ռազմական օգնությանը, ապա ընդամենը օրեր առաջ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարեց, որ Եվրամիությունը ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, միևնույն ժամանակ շեշտելով՝ կոնկրետ որոշումներ դեռ չկան։ Ավելին, նա նշեց, որ Եվրամիությունը չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը և հայ զինծառայողներին ԵՄ անդամ երկրների տարածքում մարզելու ծրագրեր չունի: Իր հերթին,  Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Յան Նոլտեն էլ նշել էր, որ Գերմանիայի խորհրդարանում չեն դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը: Թերևս պարզ է, որ Հայաստանի անվտանգությունը ապահովելու իր գեղեցիկ խոստումը արևմուտքը պատրաստվում է կատարել՝ միայն ՀՀ սահմանային շրջաններում հեռադիտակով զինված դիտորդների թիվը ավելացնելով:

Սակայն, ինչ վերաբերվում է Փաշինյանի անձնական անվտանգությունը, ապա այն արևմուտքը թերևս կկարողանա ապահովել: Պայմանով, իհարկե, որ վերջինս էլ դուրս կբերի Հայաստանը ՌԴ ազդեցության տակից: Անշուշտ, Մոսկվայից ստացվող մեսիջները վկայում են այն մասին, որ Կրեմլը նախ փայլուն հասկանում է Փաշինյանի իրական մոտիվացիան, բացի այդ՝ Մոսկվան Հարավային Կովկասից որևէ տեղ չի պատրաստվում հեռանալ, իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ Փաշինյանը իր քաղաքական ամբիցիաների պատճառով զոհաբերելով Արցախը, այժմ էլ գնում է անչափ ռիսկային մի ճանապարհով՝ Հայաստանը դարձնելով ՌԴ-արևմուտք բախման օջախ: Այդ ընթացքում Փաշինյանը, բնականաբար, փորձում է սիրաշահել արևմուտքին և ցույց տալ, որ ինքը յուրային է՝ վավերացնում է Հռոմի ստատուտը, տիկնոջը հումանիտար բեռով ճանապարհում  է Կիև, դեմարշի է ենթարկում ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում կազմակերպված հանդիպումները, ՀԱՊԿ դիտորդներին մերժում է՝ փոխարենը ՀՀ հրավիրում ԵՄ դիտորդների և նույնիսկ ուժային բլոկն է փաստացի հանձնում արևմուտքին՝ վերջերս արտաքին հետախուզական ծառայության ղեկավար նշանակվեց Քրիստինե Գրիգորյանը, ով հայտնի է սորոսական շրջանակների հետ իր ունեցած կապերով:

Մինչ այս կտրուկ շրջադարձը, Փաշինյանը միանգամից երկու աթոռին նստելու փորձեր էր կատարում, ինչը չէր վրիպում ոչ Կրեմլի, ոչ էլ արևմուտքի հայացքից:  Փաշինյանը կարող էր  սորոսական շրջանակների օգնությամբ Վլադիմիր Պուտինի Երևան ժամանելու օրը հակառուսական պիկետ կազմակերպել, այնուհետև շտապել օդանավակայան ՌԴ նախագահին ճանապարհելու և ջերմ հարաբերությունները ընդգծելու համար: Փաշինյանը կարող էր Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկել, սակայն մյուս կողմից էլ՝ ՆԱՏՕ-ից ինչ-ինչ ֆինանսական օժանդակություն ակնկալել: Նման քաղաքականությունից հետո Մոսկվայի համար Փաշինյանը այլևս վստահելի գործընկեր համարվել չի կարող: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկ անգամ չէ, որ ակնարկել է՝ միաժամանակ երկու աթոռին նստելու քաղաքականության անհեռանկարության և նման քաղաքականության որդեգրած գործիչների անլրջության մասին:

Հետևաբար, թեև Փաշինյանը ինքն էլ քաջ գիտակցում է, որ արևմուտքը գեղեցիկ խոստումներ է տալիս՝ բացառապես Հայաստանը ՌԴ ազդեցության գոտուց վերջնականապես դուրս բերելու և Հարավային Կովկասում ՌԴ ազդեցության լծակները չեզոքացնելու նպատակով, սակայն, նրա գլխավոր խնդիրը ոչ թե Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության ապահովումն է, այլ սեփական իշխանության երկարաձգումը: Փաշինյանը հասկանում է, որ պարտված պատերազմը, խայտառակ կապիտուլյացիան, Արցախի կորուստը, տասնյակ հազարավոր փախստականների առկայությունը, ՀՀ սահմաններին օրեցօր ահագնացող անվտանգային խնդիրները, տնտեսական աճի բացակայությունը գնալով նվազեցնում են սեփական իշխանությունը վերարտադրելու շանսերը: Եվ հասկանալով, որ ՌԴ կողմից աջակցության արժանանալու շանսերը գրեթե զրոյի են հավասար, Փաշինյանը խաղադրույք է կատարել արևմուտքի օգնության վրա: Սա էլ, իր հերթին նշանակում է, որ ՀՀ վարչապետի վա-բանկ գնալու արդյունքում Հայաստանը շարունակելու է մնալ արևմուտքի և ՌԴ-ի շահերի բախման կիզակետում՝ դրանից բխող բոլոր հնարավոր ռիսկերով: