Ռուսաստանում կինը 1,5 տարվա ընթացքում աշխատավայրից գողացել է 24 միլիոն ռուբլի արժողությամբ թուղթ և իր համար բնակարան, մեքենա գնել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սամարայի դատախազությունը հաստատել է տեղի բնակչուհու դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը. կինն աշխատավայրից 24 միլիոն ռուբլի արժողությամբ թուղթ է գողացել։ Վաճառքից ստացված հասույթով նա գնել է բնակարան և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա։ Այս մասին հայտնել է Սամարայի դատախազությունը Telegram-ի իր ալիքում։
30-ամյա կնոջը մեղադրել են առանձնապես խոշոր չափերով խարդախության և հանցագործության արդյունքում ձեռք բերված փողերի կամ գույքի լվացման համար։ Պարզաբանվում է, որ նա սկզբում աշխատել է որպես հաշվապահ, հետո որոշել է փոխել իր գործունեության ոլորտը և աշխատանքի է անցել Սամարայի կազմակերպություններից մեկի տնտեսական աջակցության բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։ Գրեթե մեկուկես տարվա աշխատանքի ընթացքում նրան հաջողվել է գրասենյակից հանել 112 հազար փաթեթ թուղթ:
«2020 թվականի մայիսից մինչև 2021 թվականի հոկտեմբեր կինը գողացել է 24 միլիոն ռուբլի արժողությամբ թուղթ։ Գումարն օրինականացնելու համար նա գնել է բնակարան և Mercedes-Benz GLC 200 4MATIC մակնիշի ավտոմեքենա։ Տեղեկանալով քրեական գործի հարուցման մասին՝ կինը գույքը վաճառել է էժան գնով և փախել երկրից»,- հայտնում են դատախազությունից։
Կնոջ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Նրա նկատմամբ հեռակա խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական գործը փոխանցվել է դատարան։
Միայն խարդախության հոդվածով նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի