Ամենահրապուրիչ երկրները՝ արևային էներգիայի առումով
«Ernst & Young» խորհրդատվական ընկերությունը հրապարակել է վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում երկրների հրապուրչության ամենամյա ինդեքսը։ 40 երկրներին դասակարգել են այնպիսի գործոններով, ինչպիսիք են մակրոտնտեսական պայմանները, էներգիայի սպառումը, էներգետիկ անհրաժեշտութունը, վերականգնվող էներգիայի աղբյուրների քաղաքական աջակցությունը, ինչպես նաև նախագծերի իրականացումն ու տեխնոլոգիական պոտենցիալը։
Արդեն մի քանի տարի շարունակ ցուցակը գլխավորում է Չինաստանը, որն ամենահրապուրիչ երկիրն է դարձել արևային էներգիայի ոլորտում ներդրումների համար։ Պեկինի հետևողական քաղաքականության շնորհիվ Չինաստանը դարձել է աշխարհի խոշորագույն արևային էներգիա արտադրողը, առաջատարն է նաև արևային վահանակների և մարտկոցների առումով։
Երկրորդ տեղում հայտնվել է Հնդկաստանը, երրորդում՝ միայն Միացյալ Նահանգները։ Առաջին հնգյակում նաև Գերմանիան ու Ավստրալիան են։ Տասնյակում են նաև Ֆրանսիան, Արգենտինան, Կանադան, Մարրոկոն։
Ամենաուշագրավն Ավստրալիայի հայտնվել է այս ցանկում։ Արդեն մի քանի տարի Ավստրալիան համարվում է չափազանց հրապուրիչ արևային էներգիայի ոլորտում ներդրումների համար, հենց այստեղ է գործարար Իլոն Մասկը տեղադրել Տեսլայի մեծ մարտկոցները։ Երկիրը նաև հրապուրիչ է արևոտ եղանակի և ներդրումային բարենպաստ կլիմայի շնորհիվ։
Հայաստանը 40 երկրների ցանկում չկա: Մեր երկիրը արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Սեդա Մելիքյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի