Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանԻմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg

Ինչու են դպրոցի երեխաները հոսպիտալացվել. հայտնի է պատճառը

Պարզվել է, թե այսօր Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցածի պատճառը, երբ երեխաների մոտ հազ էր սկսվել, նրանց տարհանել էին, մի քանիսին տեղափոխել էին հիվանանոց:

Դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Պարզվեց աշակերտներից մեկը բալոնչիկով պերցովկա է փչել 2-րդ եւ 3-րդ հարկի միջանցքներում, քամին տարել է դասասենյակներ, եւ քանի որ գրիպային վիճակները շատ են երեխաների մոտ, սկսել են ակտիվ հազալ:

Ես հայտարարել եմ տարհանում, երեխաներին դուրս ենք հանել: Մենք չգիտեինք՝ պատճառն ինչն է, կարող էր ամեն ինչ էլ լինել, կարող էր շմոլ գազ լինել, ինչ-որ բան պայթած լիներ: Բայց քանի որ ոչ պայթյուն կար, ոչ հոտ կար, դա էր տարօրինակ:

Ոստիկանների աշխատանքի շնորհիվ իմացանք պատճառը, այդ երեխան էլ ինքնախոստովանանք գրեց:

Այնքան էլ լավ երեխա է, չգիտեմ՝ ինչի է նման անիմաստ բան արել: Այդ հարկում եղել են նաեւ իր քույրիկը, հորեղբոր աղջիկը: Պատկերացրեք՝ ինչքան չմտածված քայլ է արել: 10-րդ դասարանի հիմար դեռահաս, ի՞նչ ասեմ: ընդ որում, մենակ է եղել: Հիմա ծնողի եւ իր հետ ոստիկանության բաժանմունքում ենք:

Դա, ասում են՝ պարեկներն են օգտագործում անհնազանդների նկատմամբ: Ասում է՝ գտել եմ Երեւանից:

Լավն այն է, որ ասում են՝ դա թունավորում չի առաջացնում, գրգռում է, հազ է առաջացնում: Սեւ բիբարի էֆեկտ է, երբ քթի մեջ է ընկնում»:

Նա հավելեց, որ մի աղջկա, որը սրտի խնդիր ունի, ինքն է ասել՝ շտապօգնության մեքենա կանչեն. «Հիմա բոլորն էլ լավ են, երեքին անմիջապես դուրս են գրել: Շնորհակալ եմ ոստիկաններից, մեր կողքի բուժարանի աշխատողներից»:

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիր մարզում. Մուսալեռի ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են՝ մի մասը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մի մասը՝ Մուսալեռի բժշկական ամբուլատոր կենտրոն, մի մասին էլ տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: