Բաժանում չի լինում... հայտնիները սգում են Արա Մարտիրոսյանի մահը
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մահացել է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը:
Լուրն իսկապես շոկային է: Արա Մարտիրոսյանի գործընկերները, ընկերները, հայտնի մարդիկ սգում են նրա մահը, գրառումներ անում իրենց սոցիալական էջերում:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է Արա Մարտիրոսյանի լուսանկարն ու գրել. «Ընկերս, իմ սիրո երգիչը գնաց ...»:
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհանիսյանն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար Արա Մարտիրոսյանի հետ, որոնց կից գրել է.
«Բարկացած մտքերս եմ հավաքում, որ գրեմ, ու չգիտեմ էլ ինչ գրել ... ինչքան գոռալ կամ ում դիմել.... շաղված պատկերով փորձում եմ անմահացած պատկերը մահվան համար դնել- կյանքի աբսուրդ:
Էս Սև շղթան մահաբեր՝ ավերջ է կարծես,ու հետքն էլ սևագույն է...(
Արա Մարտիրոսյանը...
Խեղդեց խոսքերս ... չգիտեմ ինչ ասել:
Բարկացած եմ
(...
շատ
սրտանց
ցավախեղդ եղած արդեն
ամեն բանից....
Լույս թող իջնի հոգուդ ընկեր(....
Հ.Գ. ու թվում է չկա արդեն տարածություն, որտեղ կյանք ու սեր կա...»։

Երգչուհի Սոֆի Մխեյանը գրել է.
«Արա ջան, ընկեր ջան, հոգիդ թող լույսերի մեջ մնա...»,- և հրապարակել իր ու Մարտիրոսյանի լուսանկարը:

Երգիչ Արմենչիկը ևս լուսանկար է հրապարակել ու մակագրել այն.
Երգչուհի Զարուհի Բաբայանը գրում է.
«Երանի ԲՐԱՎՈ ասելու պահեր էլի լինեին ԱՐՈ»:
Հաղորդավար Արա Ղազարյանը գրում է.
«Արոս... հիմա էլ դու... լավ էլի... Հերիք ա
Էլ ուժ չկա... լացել ու հետո ժպտալ, ձև տալ, որ ամեն ինչ լավ ա... Չէ, լավ չի, գնում եք... Ինչո՞ւ»:

Մենչը գրել է.
«ԷՍ ԻՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ
Արա ջան լավ էլի
Աստված հոգիդ լուսավորի...»:

Երգչուհի Սիլվա Հակոբյանը գրել է.
«Ախր ո՞ւր եք գնում էսքան ջահել ու սիրելի...
Արա ջան, չեմ հավատում... Աստված հոգիդ լուսավորի»....























ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ