Քրիստինա Եղոյանի դստերը շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկաբնակ երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում:
ԱՄՆ տեղափոխված դերասանուհին ինստագրամյան իր էջում վերջին շրջանում ներկայացնում է հիմնականում իր փոքրիկներին: Համատեղ լուսանկարներ, տեսանյութեր, որում իր 2 դուստրերն են:
Այս անգամ Քրիստինան հրապարակել է կադրեր`հայտնելով, որ ավագ դստեր հետ հիվանդանոցում է հայտնվել: Նրանց տեղափոխել են շտապօգնության մեքենայով:
Նշենք նաև, որ երեկ դերասանուհու փոքրիկ դստեր ծնունդն էր: Նա հրապարակել էր կադրեր և գրել շնորհավորանք:
«Շնորհավոր ծնունդդ իմ աղջիկ, դու աշխարհի ամենաբարի մարդուկն ես:Իմ կես, իմ սիրտ, շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ քեզ, իմ ուրիշ աշխարհ…»,- կից գրել է Քրիստինան:
Նշենք, որ Քրիստինան վերջերս հայտնել էր, որ ավագ դստեր`Լեայի ատամհատիկը երեխայի հիվանդ լինելու պատճառով հետաձգվել է, և այդպես էլ չի ստացվել այն իրականացնել: Այդ պատճառով դերասանուհին որոշել էր իրականացնել 2 քույրերինը միասին:
Նա շքեղ տոնի էր վերածել այդ օրը: Պարզվում է` Լեյան ընտրել է լուսանկարչի, իսկ Լյուսին դիզայների մասնագիտություն:
Հավելենք, որ ավելի վաղ երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել էր փոքրիկի հետ համատեղ տեսանյութ դստեր հետ, որին կից գրել էր.
«Այս անմարդկային դարում, երբ ատում ենք աշխարի անարդարությունն ու կեղծիքը միակ բանը, որ մեզ ուժ էտալիս ապրելու, չխելագարվելու այս ամենից ՝երեխաներն են, իրենց հետ մենք ուրիշ ենք, իրենք մեզ ապրելու ուժ են տալիս, իրենց հետ մենք ժպտում ենք, ապրում ենք թեկուզ վիրավոր հոգով, բայց ապրում ենք»:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ