Կալիֆոռնիայում ծնողների աչքի առաջ 4-ամյա հայ երեխայի են գնդակահարել
Դեկտեմբերի 19-ին Կալիֆորնիայում ողբերգություն է տեղի ունեցել։ Ծնողների աչքի առաջ հանցագործը կրակելով սպանել է չորսամյա Գոռ Ադամյանին։ Այս մասին գրում է NBC News-ը։
Նշվում է, որ 19:30-ի սահմաններում ընտանիքը ուղևորվել է Սիեռա Հայվեյ և Ջեյ Ուեսթ պողոտա՝ մթերային գնումներ կատարելու համար, երբ կասկածյալ վարորդը կտրել է նրանց ճանապարհը, այնուհետև սկսել հետապնդել նրանց:
Երբ Գոռ Ադամյանի հայրը, կասկածելով սկսել է մեքենան դանդաղ վարել, հետապնդող վարորդը մոտեցել է մեքենային և սկսել կրակել: Գոռը, որը նստած էր հետևի նստատեղին, վիրավորվել է մարմնի վերին հատվածում արձակված կրակոցից: Նրա հայրն ու մայրը, ովքեր մեքենայում էին, նրան անմիջապես տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Իրավապահները սպանության կասկածանքով ձերբակալվել է 29-ամյա Բայրոն Բերխարտին:
Ըստ իրավապահների, հանցագործը վարելու մրցավաքզքով է զբաղված եղել։ Ընտանիքին աջակցելու համար առցանց դրամահավաքի ժամանակ ասվում է, որ Բուրխարտը կտրել է Ադամյանների մեքենայի դեմը, հետապնդել փողոցներով, այնուհետև սկսել է կրակել:
Նա ութ կրակոց է արձակել մեքենայի մեջ։ Երեխային տեղափոխել են մոտակա հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Բուրխարտը դատարանի առաջ կկանգնի հունվարի 22-ին: Եթե մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է ցմահ ազատազրկում:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ