Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Սանկտ Պետերբուրգում երեկ կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Արցախի հայաթափումից հետո առաջին անգամ իրար հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Նախ սկզբում Պավլովսկի թանգարանում իրար ձեռք են սեղմել, ապա և առանձին երկկողմ քննարկում ունեցել։
Վարչապետի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ ոչ պաշտոնական շփումները տեղի են ունեցել երկկողմ ձևավաչափով, քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր, այս կարճ մեկնաբանությունից հնարավոր չէ հասկանալ, թե իրականում ինչ են քննարկել, կամ ինչ է Ալիևն ասել Փաշինյանին, փոխարենը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել ավարտին հասցնել խաղաղ բանակցությունները ու խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերել։
«Ի՞նչ հակամարտող կողմեր, նրանք լիարժեք պատրաստակամություն են հայտնել վերջնական խաղաղ բանակցությունների միասնական փաստաթղթի՝ խաղաղության պայմանագիր կնքելուն, որևէ ռիսկ չկա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ռիսկային չէր երկու երկրների ղեկավարներին Պետերբուրգ հրավիրելը։
Փաստացի, Փաշինյանի և Ալիևի այս հանդիպումը մոսկովյան հարթակում ուշագրավ զարգացումների հնարավորություն է տալիս, միևնույն ժամանակ, Արբեջանի Միլիմեջլիսը երեկ չափազանց վտանգավոր մի հայտարարություն է ընդունել, այսպես կոչված, արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ՝ հայտարարելով, թե հարյուր հազարավոր ադրբեջանցիների «պատմական» հայրենիքը ներկայիս Հայաստանի տարածքն է և իրենք վերադառնալու են այդ տարածքներ։
Ըստ էության, այս կերպ Ադրբեջանը իրավական հիմնավորումներ է ստեղծում Հայաստանի նկատմամբ նոր ոտնձգություններ իրականացնելու։
Կարեն Կիրակոսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times