Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Աշխարհ

Ցանկացած մեթոդ գործի կդրվի, քանի որ հակառակ դեպքում նրանք պետք է խոստովանեն, որ այդ նախագիծն իրենց մոտ փլուզվել է․ Զախարովա

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ-ն կանի ամեն ինչ, որպեսզի հաջորդ տարի Կիեւի ռեժիմին աջակցելու թեման մնա ջրի երեսին, ցանկացած մեթոդ գործի կդրվի: Այս մասին Комсомольская правда ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Տեցեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի այդ թեման ամբողջ 2024 թվականը ջրի երեսին պահեն։ Ստացվում է, որ նրանք իրենց հարկատուներից փող են հանում, նրանք դա կանեն։ Եթե չստացվի, նրանք կխրախուսեն Կիեւի ռեժիմին սարսափելի, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունների դիմել, որպեսզի ակտիվություն ցուցաբերեն այդ ուղղությամբ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կշարունակի ֆինանսավորել Ուկրաինային հաջորդ տարի։

Զախարովայի խոսքով՝ ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները չեն կարողանա հրաժարվել Կիևին աջակցելուց 2024 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական մրցավազքի ժամանակ:

«Ցանկացած մեթոդ գործի կդրվի, ցանկացած մեթոդ, եւ, անշուշտ, կլինի տեղեկատվական-քաղաքական մեծ շոու, քանի որ հակառակ դեպքում նրանք պետք է խոստովանեն, որ այդ նախագիծն իրենց մոտ փլուզվել է, իսկ դեմոկրատների համար, նրանց համար, ովքեր հիմա գնում են նախընտրական փուլ, դա մահվան նման է»,- հավելել է նա:

Զախարովան ընդգծել է, որ Սպիտակ տանը չի հուզում բուն Ուկրաինայի և ուկրաինացիների ճակատագիրը: