Հնդկաստանը փորձում է նվազեցնել կախվածությունը չինական վահանակներից
Հնդկաստանի էներգետիկայի նախարար Ռաջ Կումար Սինկխը պահանջել է հնդիկ արտադրողներից արևային վահանակների արտադրությունը տեղայնացնել։ Ըստ նախարարի՝ հնդկական ընկերություններին հարկավոր է ամբողջովին ինտեգրացված սարքավորումների արտադրություն արևային գեներացիայի համար, ամենամանր դետալներից մինչև մոդուլներ, վահանակներ և մարտկոցներ։
Ըստ Բլումբերգ գործակալության՝ նախարարը նշել է, թե արտերկրից արևային վահանակների ներկրման սահմանափակումները կարող են ներդրվել արդեն առաջիկա տարիներին, ինչը հնարավորություն կտա հնդկական ընկերություններին բավարար ժամանակ ունենալ սեփական հզորություններն ավելացնելու համար։ Խոսքը մինչև 40 % մաքսային դրույքների մասին է արևային մոդուլների և 25 % մանր տարրերի համար, որոնք արդեն մեկ անգամ ներդրվել են 2022 թվականին և օգնել ընդլայնել արևային սարքավորումների հնդկական արտադրության հզորությունները։
Հնդկաստանը, որը դեռ մի քանի տարի առաջ ներկրում էր անհրաժեշտ սարքավորումների մինչև 85 %-ը շատ արագ նոր գործարաններ է բացել։ Հատկապես Չինաստանից սարքավորումների ներկրումը նվազեցնելու, փոխարենը սեփական արտադրությանը զարկ տալու համար հնդիկները բավականին լուրջ գործողություններ են իրականացնում՝ գիտակցելով, որ արևային էներգետիկան ապագան է, իսկ դա նաև քաղաքական լուրջ խնդիր կարող է դառնալ, ուստի և ձգտում են նվազեցնել քաղաքական կախվածությունը։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Մերի Պապինյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի