Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ»
Քաղաքականություն

Ինչո՞ւ էր Հայաստան ժամանել Իրանի արտգործնախարարը

Իրանի արտգործնախարար Հոսեյին Ամիր Աբդոլահյանը երեկ այցելել է Հայաստան, առանձնազրույց և ասուլիս ունեցել արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, ինչպես նաև հանդիպել վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին։ Համատեղ ասուլիսում Աբդոլահյանի արած մի քանի հայտարարությունները վկայում են, թե, որն է նրա այցի իրական նպատակը։ Մասնավորապես Աբդուլահյանը հայտարարել է, թե Իրանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և առաջիկա ամիսներին հնարավոր է կայուն խաղաղություն, թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը տրամադրված են դրան։ Նախօրեին Աբդոլահյանը զանգահարել և հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Երեկ այդ մասին նաև հայտնել է ասուլիսում։

Ամենակարևոր և առանցքային խնդիրներից մեկը, որ Իրանի արտգործնախարարությունը փաստում է նրա հայտարարությունն է, թե՝ «Հայաստանի խաղաղությունն ու կայունությունն ապահոված պետք է լինի առանց արտաքին ուժերի միջամտության ու տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի միջոցով հաստատվի հայ–ադրբեջանական խաղաղությունը»։ Աբդոլահյանի այս հայտարարությունը կարելի է համարել կոնկրետ նախազգուշացում Հայաստանի գործող իշխանություններին, որոնք արտաքին քաղաքական վեկտորը փոխելու և դեպի Արևմուտք թեքվելու իրենց քաղաքականության մեջ հաշվի չեն առնում ո՛չ Ռուսասատնի և ո՛չ էլ Իրանի շահերը, ուստի և Թեհրանից հատուկ պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ կոնկրետ զգուշացում անելու։

Իրանը շահգրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, դեմ է հանդես գալիս այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, միևնույն ժամանակ Թեհրանը կտրուկ դեմ է Արևմուտքի առավել ներգրավմանը տարածաշրջանում, առավել ևս, որ Թեհրանը թշնամական հարաբերություններ չունի ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Ռուսաստանի հետ, սակայն այդպիսի հարաբերություններ ունի հենց Արևմուտքի՝ մասնավորապես ԱՄՆ-ի հետ, ուստի և Աբդոլահյանը հենց Երևանում է արել իր նախազգուշացումը՝ բացատրելով, որ դա կարող է խնդիրներ հարուցել։

Մանուկ Սաֆարյան