Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ»
Քաղաքականություն

Վեկտորը չեն փոխում. Միրզոյանի լղոզված պատասխանը

Նիկոլ Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ այցից հետո Հայաստանի գործող իշխանությունների ուղեղին վերջապես հասել է, որ արտաքին քաղաքական վեկտոր փոխելն իրենց խելքի բանը չէ։ Երևանում երեկ կայացած մամուլի ասուլիսում արտգործնախարար Սրարատ Միրզոյանին հարցրել են, թե ինչպես կմեկնաբանի, որ վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը գնում է դեպի եվրոինտեգրացում, սակայն վարչապետի Ռուսաստան այցից հետո տպավորություն է, թե գնում են դեպի Մոսկվա։

Միրզոյանը հայտարարել է, թե նման մեկնաբանությունը չափազանց պարզունակ է։ «Հայաստանը որևէ վեկտորալ փոփոխություն չի իրականացնում։ Երբեք էլ չենք թաքցրել, որ եղել են մի շարք խնդիրներ, որոնց մասին մենք բարձրաձայնել ենք, այդ խնդիրները վերաբերում են առաջին հերթին երկկողմ ռուսական, նաև ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի ունեցած ակնկալիքներին և այդ ակնկալիքների արդարացմանը, կամ չարդարացմանը։ Այս խնդիրները եղել են, այս խնդիրները մենք տեսել ենք և այն դեպքերում, երբ մենք Հայաստանի Հանրապետության սահմաններն են խախտվել և ՀՀ ինքնիշխան տարածքներ են հայտնվել օկուպացիայի տակ և այն Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործունեության, կամ անգործության դեպքերում և բազմաթիվ այլ, այդ թվում որոշակի տնտեսական հարցերում»։

Ինչ վերաբերում է Վարչապետի ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու որոշմանը, Միրզոյանը պատասխանել է, թե ԵԱՏՄ-ի մասով չունեն նույնպիսի ակնկալիքների չկատարում, ինչպիսին ունեին ՀԱՊԿ-ի պարագայում։ Թեև արտգործնախարարը փորձել է դիվանագիտական լեզվով խուսանավել, սակայն արդեն իսկ նրա խոսքից հասկանալի է, որ Հայաստանի իշխանություններին կտրուկ նախազգուշացրել են արտաքին քաղաքականությունը փոխելու վտանգների մասին։ Համենայնդեպս, վերջին շրջանում Հայաստանի թե՛ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և թե՛ մյուս պաշտոնյանների հռետորաբանությունը Ռուսաստանի մասով չափազանց փոխվել և մեղմացել է։ Ըստ երևույթին պաշտոնական Երևանը սկսել է գիտակցել, որ Արևմուտքի աջակցությունը հայտարարություններից այն կողմ չի անցնելու, իսկ գետնի վրա պրակտիկայում լրջագույն խնդիրներ են ծագելու, եթե շարունակեն նման կերպով հակառուսական դիրքորոշումներ արտահայտել։ 

Աշոտ Մանուկյան