Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ»
Քաղաքականություն

Երևանի հավաստիացումները չեն փարատել Ռուսաստանի մտահոգությունները

Ռուսաստանն ակնհայտորեն նյարդայնանում է Հայաստանի իշխանությունների հակառուսական քայլերից, և նույնիսկ Նիկոլ Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ ԵԱՏՄ գագաթնաժողովին և ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական նիստին, ինչպես նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններն արտաքին քաղաքական վեկտորը չփոխելու մտադրության մասին չեն փարատել Մոսվայի մտահոգությունները։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հարցազրույց է տվել պետական «ՏԱՍՍ» գործակալությանը, նշել, որ վերջին շրջանում Երևանը զարգացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի և նրա առանձին անդամ պետությունների հետ։ Միայն այս տարի Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ մասնակցել է մի քանի տասնյակ միջոցառումների, փոխարենը հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին, ինչպես նաև մի շարք առանցքային հանդիպումների։

Ըստ Լավրովի՝ Հայաստանը շարունակում է իր զինված ուժերի արդիականացումը ՆԱՏՕ-ի չափորոշիչներով, իսկ զինվորականները վերապատրաստվում են Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք պետություններում: «Դա չի կարող անհանգստություն չպատճառել»,- ասել է Լավրովը, հայ գործընկերների ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակն է տարածաշրջանում իրենց դիրքերն ամրապնդելը և պայամաններ ստեղծել «բաժանիր և տիրիր» սխեմայով մանիպուլացիաների համար։

Լավրովը նաև ընդգծել է, որ պաշտոնական Երևանը տեղի տալով արևմտամետների հորդորներին՝ փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական վեկտորը։ Մոսկվայի հետ ժամանակի ընթացքում փորձված դաշնակցային կապը փոխում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ միայն մշուշոտ խոստումների դիմաց։ «Արդարացնելու համար ռազմավարական շրջադարձը Հայաստանի բոլոր դժբախտությունների՝ այդ թվում Ղարաբաղի կորստի համար, փորձում են մեղադրել Ռուսաստանին։ Մենք բազմիցս հրապարակավ խոսել ենք ռուսական մտահոգութունների մասին, իմաստ չունի հիմա կրկին թվարկել հայկական իշխանությունների ոչ բարեկամական քայլերը»,- ասել է Լավրովը։

Միևնույն ժամանակ նա դեռևս դուռը բաց է թողնում համագործակցության համար, նշում, որ Հայաստանը եղել և մնում է ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում, համոզված են, որ բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և կհաղթահարվեն քաղաքական կամքի առկայության դեպքում։

Նունե Ղազարյան