«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն առցանց հանդիպում է անցկացրել
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը և Շարժման համահիմնադիր Գևորգ Գևորգյանը 2023 թվականի դեկտեմբերի 29-ին առցանց հանդիպում են անցկացրել Շարժման անդամների հետ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Գյումրի և Էջմիածին քաղաքներում։ Նրանք հանդիպման մասնակիցներին տեղեկացրել են խորհրդի որոշման մասին նշված բնակավայրերում «Համահայկական ճակատ» շարժման ներկայացուցչություններ ստեղծելու, ինչպես նաև նրանց առաջնորդներին Շարժման խորհրդում խորհրդատվական ձայնի իրավունք տալու մասին։
Գևորգ Գևորգյանը ներկայացրել է տարածքային գրասենյակների ղեկավարների թեկնածուներին, որոնցից յուրաքանչյուրն իր հավատարմությունն է հայտնել «Համահայկական ճակատ» շարժման գաղափարներին և Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու ցանկությանը։ Թեկնածուները կիսվել են երկրում և արտերկրում Շարժման զարգացման իրենց ծրագրերով։
Հաստատվել են նաև ներկայացուցչությունների ղեկավարները. Գյումրիում՝ Արթուր Պողոսյանը, Էջմիածնում՝ Կարեն Մաթևոսյանը, Մալաթիա-Սեբաստիայում՝ Կարեն Բաղդասարյանը։
Եզրափակելով՝ Արշակ Կարապետյանը շնորհավորել է Շարժման նոր գրասենյակների ղեկավարներին նշանակման կապակցությամբ, ձևակերպել առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև շնորհավորել է համախոհներին և նրանց ընտանիքներին գալիք 2024 թվականի Ամանորի կապակցությամբ, մաղթել առողջություն և հաջողություններ։
«Համահայկական ճակատ» շարժման մամուլի կենտրոն




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times