Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ»
Քաղաքականություն

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի ամանորյա ուղերձը

Քույրեր և եղբայրներ, սիրելի հայեր

Մոտենում է նոր` 2024 թվականը։ Ժամանակն է վերանայելու նախորդող տարում կատարվածը, տալու ճիշտ և օբյեկտիվ գնահատական, ինչպես դառը, այնպես էլ դրական իրադարձություններին։ Սա կարևոր պահ է՝ ժամանակն է որոշելու, թե ինչ կարող է մեզանից յուրաքանչյուրն անել մեր բազմաչարչար երկրի համար։ Պահն է միավորել ուժերը, համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ՝ մեր Հայաստանի փրկության և բարգավաճման համար։ Մեր լավատեսական հույսերը մեզ միավորում են, բայց մենք հասկանում ենք, որ մեր ակնկալիքներն այսպես թե այնպես կապված են կորստի ցավի հետ։ Մենք հեռացանք Արցախից։

Դաժան պատերազմը տարավ հազարավոր մեր հայրենակիցների կյանքերը։ Ցանկանում եմ իմ անկեղծ կարեկցանքը հայտնել նրանց, ովքեր կորցրել են հարազատներին, ովքեր ստիպված եղան լքել իրենց տները մեր պատմական հողից։ Դիմում եմ Հայաստանի պաշտպաններին և մեր բոլոր քաղաքացիներին, հիշեք Ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են։  

Սիրելի ընկերներ, միասին մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները, կպաշտպանենք նրանց, ովքեր հայտնվել են դժվարին իրավիճակում, առաջին հերթին նրանց ովքեր կորցրել են իրենց տները և ապրուստի միջոցը ակնհայտ ագրեսիայի հետևանքով։ Մենք հաստատակամորեն և հետևողականորեն պաշտպանելու ենք մեր ազգային շահերը և մեր պետության անվտանգությունը։ 

Մեզանից յուրաքանչյուրն իր տեղում պետք է ձգտի անել ավելին, քան կարող ենք օգնել նրանց, ովքեր այսօր զգում են կորստի ցավը, ում համար դա հատկապես դժվար է։

Այսօր մեզ համար կարևորը արարչագործության ոգին է ոչ միայն անձնական ծրագրերն իրագործելու, այլև մեր հասարակությանը օգուտ բերելու ցանկությունը։ Թե ինչ առաջնահերթություններ կդնենք մեր առօրյա կյանքում գալիք տարում, որքան ակտիվ և հետեվողականորեն կհասնենք մեր առջև դրված նպատակներին, կախված է մեր ազգային գաղափարների իրականացումից։ Միասին մենք կարող ենք ապահովել Հայաստանի Հարապետության զարգացումն ու բարգավաճումը, բարելավել մեր երկրի քաղաքացիների բարեկեցությունն ու կյանքի որակը։  

Քույրեր և եղբայրներ, սիրելի հայե՜ր

Մանկուց Ամանորի տոնը զուգորդվել է բարությամբ, պայծառ մտքերով ու ցանկություններով, ծնողների ու մեծերի, երեխաների, ընտանիքի ու բարեկամների, ընկերների ու հարևանների հանդեպ սիրով։ Կարևոր է նրանց ջերմացնել ձեր հոգատարությամբ  և ուշադրությամբ, ցուցաբերել սիրո և երախտագիտության անկեղծ զգացմունքներ, որի համար առօրյա կյանքում հաճախ ժամանակ չի լինում: Սա մեր քրիստոնեական հավատքի հիմքն է, որը որոշում է յուրաքանչյուր մարդու կյանքի իմաստը:

Սրտանց շնորհավորում եմ Ձեր Նոր տարի՜ն, մաղթում եմ բոլորիդ քաջ առողջություն, հաջողություններ ստեղծագործության, աշխատանքի, ուսման և բոլոր նախասիրություններում: Թող ուրախությունն ու երջանկությունը, հաջողությունն ու բարօրությունը գան յուրաքանչյուր ընտանիք։ Թող սերը ընտանիքի և ընկերների, մեր փոքր, բայց Մեծ Հայրենիքի հանդեպ, ոգեշնչի ձեռքբերումների հանուն բարգավաճման և Հայ ազգի ապագա սերունդների համար։

Առանձնահատուկ, անկեղծ երախտագիտությամբ, կարևոր և պատասխանատու աշխատանքի համար, այս լուսավոր տոնի առթիվ շնորհավորում եմ Ամանորի գիշերն իրենց մասնագիտական պարտքը կատարողներին, Հայաստանի անվտանգությունն ապահովող և օրենքն ու կարգը պահպանող զինվորներին ու սպաներին․ Բժիշկներին, ովքեր կյանքեր են փրկում և խնամում հիվանդ մարդկանց. Հերթապահ ծառայությունների, կենսապահովման, տրանսպորտի և այլ շարունակական շղթայի ձեռնարկությունների աշխատակիցներին, ովքեր ազնվորեն և բարեխղճորեն կատարում են իրենց պարտականությունները հանուն մեր խաղաղության և հարմարավետության, ինչպես նաև մշակութային գործիչներին, ովքեր ստեղծում են հիանալի ամանորյա մթնոլորտ:

Շնորհավոր Ամանոր 2024: