Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ»
Քաղաքականություն

Ադրբեջանը տարին սկսել է «Զանգեզուրի միջանցքի» շուրջ նոր սպառնալիքներով

Ադրբեջանը տևական ժամանակ դադարեցրել էր այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին խոսակցությունները, իսկ պաշտոնական օղակները հայտարարում էին, թե Հայաստանի կողմից միջանցքը չտրամադրելու հետևանքով անցել են «Պլան Բ-ին»՝ Իրանի տարածքով Նախիջևանն ադրբեջանին կապելու ճանապարհ կառուցելուն։ Բազմաթիվ վերլուծաբաններ նշում էին, որ այս դադարը ժամանակավոր է, իսկ միջանցքն ամեն գնով զավթելու Ադրբեջանի նպատակները բնավ չեն փոխվել։

Նոր տարվա առաջին օրերից սկսած՝ բոլոր այս կանխատեսումները իրականություն դարձան։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեդ Հաջիևը հայտարարել է, թե 2020 թվականի եռակողմ հռչակագրով Հայաստանը պարտավորվել է երաշխավորել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը երկու ուղղություններով քաղաքացիների տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։

-Հայաստանն արդեն երեք տարի է խոչընդոտում է այս գործընթացին, ուստի Ադրբեջանն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել Իրանի հետ,- նշել է Հաջիևը, միևնույն ժամանակ հայտարարել, թե Հայաստանը ստորագրել է այդ պարտավորությունը և պետք է կատարի, ընդ որում մաքսային և սահմանային հսկողության վերացում ակնկալում են միայն Ադրբեջանից Նախիջևան ապրանքներ տեղափոխելիս, բայց երբ Ադրբեջանից ապրանքներ տեղափոխվեն երրորդ երկրներ, Հայաստանը կապահովի համապատասխան մաքսային և սահմանային հսկողություն։ Ինչպես և սպասելի էր, Ադրբեջանի այս հայտարարությունը դուռ է բացում Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա սկսելուն։ Հաշվի առնելով, որ «խրախճանքին» միացել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ հայտարարելով, թե տարածաշրջանում իրավիճակը կարող է կարգավորվել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, հարկ է ընդգծել, որ թուրք–ադրբեջանական տանդեմը գործում է բավականին մտածված՝ ընդ որում այդ ճանապարհին նույնիսկ չխորշելով հեռացնել ռուսական գործոնը։

Համենայնդեպս Հաջիևը այլևս չի պնդել եռակողմ հայտարարության այն դրույթը, որ տարանցումը պետք է ապահովեն ռուս խաղաղապահները։

Մոնիկա Կոլիկյան