Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ»
Քաղաքականություն

«Խաղաղության օրակարգի» ձախողման և մոտալուտ պատերազմի հրապարակային խոստովանություն. Սաղաթելյանը` Փաշինյանի հայտարարության մասին

Yerkir.am-ի հարցերին պատասխանել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

-Պարո՛ն Սաղաթելյան, ինչպե՞ս կարձագանքեք Փաշինյանի` Գավառում ունեցած այսօրվա հայտարարություններին, որոնք արվեցին ի պատասխան Ալիևի։

- Դա հրապարակային խոստովանություն էր այն մասին, որ ինքը ձախողել է իր «խաղաղության օրակարգը» և երկիրը կանգնեցրել նոր պատերազմի առաջ: Դա Նիկոլ Փաշինյանի շուրթերով արձանագրում էր այն մասին, որ Ադրբեջանն Արցախով չի բավարարվել, զորքերը ՀՀ տարածքից դուրս չի բերելու, ավելին` նոր տարածքային հավակնություն ունի Հայաստանի նկատմամբ. այն ամենը, ինչի մասին մենք ասում ենք ավելի քան երեք տարի։ Երեք տարի մեր ժողովրդին խաբել են, թե` մեզ պահեք իշխանության` խաղաղություն կբերենք, հիմա էլ ասում են` չի ստացվում, քանի որ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում։ Բայց զավեշտն այն է, որ վերջում Նիկոլն ասում է` միևնույն է` գնալու ենք այդ ճանապարհով:

- Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում։

- Անվտանգություն և խաղաղություն ունենալու համար պետք է կազմակերպել երկրի համալիր պաշտպանությունը և վարել արդյունավետ արտաքին քաղաքականություն, մի բան, ինչը սրանք բազմաթիվ անգամ ապացուցել են, որ չեն կարող անել: Խնդիրը, որը մինչև հիմա չենք կարողացել լուծել, շարունակում է մնալ նույնը։ Մենք մեր ժողովրդին պետք է հանգամանալից բացատրենք, որ սրանք խաղաղության անվան տակ մեզ տանում են նոր ցեղասպանության և Արցախից հետո երկրորդ հայկական պետականության կորստի։ Եթե այդ վտանգի գիտակցությունը մեր ժողովրդի մեծամասնությանը կարողանանք տեղ հասցնել, կկարողանանք նաև արագորեն լուծել բոլոր հարցերը։