Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Տնտեսություն

Ողջ աշխարհը պարտվել է Չինաստանին սիլիկոնային արևային վահանակների շուկայում

Ողջ աշխարհը պարտվել է Չինաստանին սիլիկոնային արևային վահանակների շուկայում։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ չինական ընկերություները համաշխարհային շղթայում վերահսկում են սիլիկոնային վահանակների ավելի քան 80 %-ը, իսկ արդեն կիսաբյուեղային սիլիկոնի թողարկման ոլորտը գրեթե ամբողջությամբ գտնվում է չինական ընկերությունների վերահսկողության տակ։

Նման իրավիճակում Միացյալ Նահանգները, Ճապոնիան և այլ երկրներ փորձում են իրավիճակը բեկել գիտական նորարարությունների արդյունքում, մասնավորապես, ըստ Չինաստանի բնական ռեսուրսների և էներգետիկայի գործակալության գլխավոր տնօրեն Հիրո Ինոեի կարծիքով՝ իրավիճակը հնարավոր կլինի բեկել պեռովսկիտային արևային վահանակների միջոցով։ «Մենք հաղթել ենք տեխնոլոգիաների ոլորտում, բայց պարտվել բիզնեսում»,- հայտարարել է ճապոնական գործակալության տնօրենը՝ նշելով, որ ճապոնական ընկերությունները կարող են սնանկանալ, եթե չհասցնեն չինական բիզնեսի հետևից։

Բարակ և ճկուն պեռովսկիտային արևային վահանակների զանգվածային արտադրությունն ըստ մասնագետների, կարող է դառնալ այն լծակը, որը կմրցակցի Չինաստանի գերիշխանության դեմ։ Ճապոնիայում վերջին մեկ տարվա ընթացքում զգալի միջոցներ են ներդրվել այս նորարարության ոլորտում։ Մինչ օրս ծախսվել է արդեն 400 միլիոն դոլար և իշխանությունները հայտարարել են, թե չեն սահմանափակվելու։ ԱՄՆ-ում ևս ահռելի բյուջետային միջոցներ են տրամադրվել պեռովսկիտային ֆոտոտարրերի մշակման նպատակով։

Պեռովսկիտային վահանակները սկսել են արտադրվել գրեթե 10 տարի առաջ, սակայն այժմ մի քանի անգամ ավելի շատ են սկսել արտադրվել։ Այսօրվա դրությամբ սովորական սիլիկոնային արևային տարրերն ունեն 22 %-ից ոչ բարձր ՕԳԳ։ Պեռովսկիտային տարրերը, որը պատրաստում են զանգվածային արտադրության, կարող են սկսել 25 % ՕԳԳ-ով, ընդ որում, եթե սովորական վահանակների ՕԳԳ-ն բարձրացնելը չափազանց բարդ է լինելու, ապա պեռովսկիտն ունի մի քանի անգամ ավելի շատ օգտակար գործողության գործակից ապահովելու և կարող է դառնալ լուրջ խթան արևային էներգիայի զարգացման համար։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Անահիտ Ղազինյան