Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ»
Քաղաքականություն

Հայաստանի տնտեսությանը լրջագույն խնդիրներ են սպասվում. Արշակ Կարապետյան

Հայաստանի գործող իշխանությունները ձախողել են հնարավոր բոլոր ուղղություններն ու ոլորտները, որը հնարավոր էր անգամ չձախողել։ Միակ ուղղությունը, որտեղ որոշակիորեն զարգացում և աճ է նկատվում՝ տնտեսությունն է։ Նիկոլ Փաշինյանն ու գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ սիրում են անընդհատ շեշտել Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշները, ներկայացնել տնտեսության զարգացումը որպես իրենց ձեռքբերում։ Վիճակագրական ազգային կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,4 %-ով։ 2022 թվականից բարձր տնտեսական աճը շարունակվում է, սակայն այստեղ կա մի էական հանգանգամանք, որը ոչ թե ուրախանալու, այլ լրջորեն մտահոգվելու պատճառ կարող է լինել. ի՞նչ հիմքեր ունի այս տնտեսական աճը։ Տնտեսական աճի ամենամեծ խնդիրն է, որ այն պայմանավորված է արտաքին գործոններով։ 2022 թվականից սկսած հենց մեր տնտեսական աճի գերակշիռ մասն ապահովել են այդ գործոնները, դա հիմնականում եղել է ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում, երբ Հայաստանի դաշնակից պետությունը հայտնվեց պատժամիջոցների տակ, իսկ ռուսական ընկերությունների մի զգալի մասը տեղափոխվեց Հայաստան։ Ֆինանսկան միջոցների փախուստ տեղի ունեցավ, կտրուկ աճեց վերաարտահանումը և դրան մասնակցող հարակից ոլորտները։ Աճեց նաև ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները։ Քաղաքացիների մի հատված իր գումարները հանեց Ռուսաստանից՝ վախենալով, որ ռուսական բանկերում ունեցած իրենց խնայողությունների տնտեսական օգուտները չեն կարող օգտագործել։ Բիզնեսը և տնային տնտեսությունները փորձեցին դիվերսիֆիկացնել ակտիվները հատկապես պատժամիջոցներից հետո։ Արդյունքում գումարների մի մասը հորդեց Հայաստան և ոչ միայն, և հենց այդ հանգամանքն էլ զգալիորեն աճել է Հայաստանի տնտեսական ակտիվության վրա։

Մեկ այլ գործոն էլ, որն ապահովել է Հայաստանի տնտեսական աճը, ռուսաստանցիների զգալի ներհոսքն է Հայաստան։ Գրեթե երկու տարի նրանք եղել են Հայաստանում, իհարկե վերջին շրջանում ակնհայտորեն նկատվում է որոշակի նվազում։ Այդուհանդերձ ռուսաստանցիները Հայաստանում օգտվում են ծառայություններից, առևտուր անում, տնտեսական աշխուժություն ապահովում։

Մի քանի խողովակներով Հայաստանը ֆինանսական ներհոսք է գրանցել և ապահովել տնտեսական աճը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարզապես չի խանգարել վերոնշյալ երևույթների դրսևորմանը, միևնույն ժամանակ ոչինչ չի արել այդ աճը որակականի փոխակերպելու ուղղությամբ, մինչդեռ կարող էր լուրջ նախաձեռնությունների արդյունքում այդ աճն ավելի որակական դարձնել հետագայում տնտեսական խնդիրներից և տուրուլենտ դրսևորումներից խուսափելու համար։
Ներկայացնելով իրեն որպես հակառուսական ուժ, իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախորդ երկու տարիներին ավելի է խորացրել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից։ Նույնիսկ արտահանման դեպքում մեր արտադրողները նախընտրում են ռուսական շուկան, քան արտաքին այլ երկրների շուկաները, պարզապես տնտեսական կարճաժամկետ մոտիվներից ելնելով, որովհետև հայկական արտադրանքի հանդեպ կա մեծ պահանջարկ ռուսական շուկայում։ Այս ամենը չի կարող բացասական հետևանքներ չունենալ երկարաժամկետ կտրվածքով։

Ի դեպ Նիկոլ Փաշինյանի ու գործող իշխանության ներկայացուցիչների կողմից անընդհատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշները պատեհ անպատեհ ներկայացնելը որպես իրենց ձեռքբերում, հնարավոր է արժանանալ մյուս փաստերի դասին, քանի որ փորձը ցույց է տվել, որ նրանք ինչի մասին շատ խոսում են և հպարտանում, այդ ոլորտներում և հարցերում ցավոք ունենում ենք քաոս և կորուստներ։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մի առիթով անդրադառնալով ազգային անվտանգության վեկտորի փոփոխման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների քայլերին, նշել էր, թե վերջիններս մեղմ ասած կոմպետենտ չեն, չեն հասկանում, որ ազգային անվտանգությունը համապարփակ հասկացություն է և բաղկացած նաև ռազմական, տնտեսական էներգետիկ անվտանգությունից և այլն, իսկ ազգային անվտանգության վեկտորը փոխելուց պետք է փոխել ոչ թե բաղադրիչը, այլ՝ ամբողջը։ Վեկտորի փոփոխությունը մեր դեպքում կբերի լուրջ տնտեսական և էներգետիկ խնդիրների, անխուսափելիորեն կանդրադառնա Ռուսաստանի Դաշնություն մեր արտադրանքի արտահանմանը, ընդհանրապես Ռուսատանից գազի մատակարարմանը և դրա արժեքին, իսկ դրա հետևանքները կարող են աղետալի լինել մեր պետության համար։ Ըստ Արշակ Կարապետյանի, եթե Հայաստանի ներկայիս իշխանությունը գնա ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալու ճանապարհով, ապա Հայաստանը բնականաբար կկորցնի նաև ԵԱՏՄ շուկան։ Իսկ Հայաստանի համար կորցնել ԵԱՏՄ շուկան դա նշանակում է քաոսային իրավիճակ երկրի ամբողջ տնտեսության ոլորտում։

Վաղ թե ուշ ռուս–ուկրաինական պատերազմը դադարելու է, իսկ Եվրոպան օրերն ու ժամերն է հաշվում, որ կրկին առանց պատժամիջոցների կարողանա մուտք գործել Ռուսաստան, իսկ Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են ռուս հայկական հարաբերություների վատթարացման համար։

Փաստացի, Ռուսաստանում իրավիճակը ցանկացած ուղղությամբ զարգանալու դեպքում, Հայաստանի տնտեսությանը լրջագույն խնդիրներ են սպասվում, իսկ գործող իշխանությունները և նրանց համապատասխան պաշտոնյաները որևէ կերպ կոմպետենտ չեն և չեն հասկանում, որ այսօրվա տնտեսական աճը վաղը կարող է վերակերպվել տնտեսական անկման և աղետի։