Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Ժամանց

Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունվարի 18-ի համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ. Այսօր դուք կգտնվեք բարձր տրամադրության մեջ եւ կկարողանաք լավ աշխատել ու հանգստանալ: Սակայն կարող են առաջանալ իրավիճակներ, երբ հարկ կլինի որոշումներ կայացնել: Դուք իհարկե, կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել, սակայն այս հարցում կզգաք խելամիտ եւ փորձառու գաղափարակիցների օգնությունը: Լսեք նրանց, սակայն վերջնական որոշում կայացնելիս, առաջնորդվեք սեփական ինտուիցիայով:

Ցուլ. Որեւէ լուրջ գործ այսօր ձեռնարկելու կարիք չկա: Ժամանակն է մի փոքր հանգստանալու: Եթե նույնիսկ հանգստանալու հնարավորություն չունեք, ապա գոնե այսօր միայն անհետաձգելի գործերով զբաղվեք: Երեկոյան ընկերների հետ ժամանակ անցկացրեք եւ փորձեք հանրային միջոցառումների մասնակցել:

Երկվորյակ. Այսօր լուրջ հաջողությունների կկարողանաք հասնել, եթե օրը դասավորեք ճիշտ եւ տրամաբանական հաջորդականությամբ: Անձնական պլանում սպասվում են անակնկալներ, իսկ նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք պարզապես կլինեն բազմախոստում: Եթե մտադրվել եք այսօր խոշոր գնումներ կատարել, շտապեցեք, օրը հարմար է նման գործարքների համար:

Խեցգետին. Փորձեք այսօր որքան հնարավոր է ստեղծագործական ջանքեր պահանջող հետաքրքիր գործեր ձեռնարկել: Ձեր համար հաճելի մարդկանց հետ հանդիպումները իրականացրեք հենց այսօր: Նոր հետաքրքիր ծանոթության հնարավորություն կարող է ընձեռվել: Հնարավոր է ձեր կյանքի ընթացքը դրական փոփոխությունների ենթարկվի, սակայն մի ոգեւորվեք, ամեն դեպքում ձեր ջանքերից է կախված հաջողության մեծ մասը:

Առյուծ. Այսօր այն օրն է, երբ պետք է մոռանաք սեփական ցանկությունների մասին մի պահ եւ փորձեք առաջնորդվել անհրաժեշտության թելադրանքով: Եթե ավելորդ ծուլություն չցուցաբերեք, ապա կկարողանաք հասնել այն ամենին, ինչի մասին միայն երազել եք: Օրը հարմար է հարաբերություններ վերականգնելու եւ մարդկանց հետ հաշտվելու համար:

Կույս. Այսօր որքան դիվանագիտություն եւ ճկունություն ցուցաբերեք, այնքան ավելի հաջող կդասավորվի օրվա ընթացքը եւ արդյունքները կլինեն նկատելի: Որոշումներ կայացնելիս հեռու մնացեք մեկերեսային քննարկումներից եւ ամեն բան ենթարկեք համակողմանի ուսումնասիրության եւ խորը վերլուծության: Հակված եք չարդարացված ռիսկի դիմել, այնպես որ զսպվածությունը ձեզ չէր խանգարի` բոլոր առումներով:

Կշեռք. Կարեւոր գործերի եւ հանդիպումների համար օրը լիովին հարմար է եւ բարենպաստ: Այդուհանդերձ մի զրկեք ձեզ զվարճանքների մասնակցությունից: Ակտիվություն ցուցաբարեք որքան հնարավոր է եւ արդյունքները հնարավոր է տեսնեք արդեն օրվա վերջում: Անձնական հարցերում էլ բավական հետաքրքրական վիճակ կստեղծվի այսօր: Արդեն հանգած զգացմունքները կարող են նոր թափով բորբոքվել:

Կարիճ. Հնարավորություն կունենաք հաջողության հասնելու ձեր համար բոլորովին նոր ոլորտներում: Օրը հարմար է նաեւ սիրային հարցերում: Հնարավոր է հետաքրքրական հանդիպումներ, ռոմանտիկ ծանոթություններ, նոր սիրավեպի սկիզբ: Հնարավոր է` ինչ որ հին ընտանեկան խնդիր այնուհանդերձ այսօր կարգավորվի:

Աղեղնավոր. Այսօր փորձեք հաշտ լինել բոլորի հետ եւ հաշտվել նրանց հետ, որոնք հետ հարաբերությունները վերջին շրջանում կամ լարված էին, կամ խզված: Հաստատակամություն ցուցաբերելու կարիք չկա եւ փորձեք հնարավորինս շրջահայաց լինել: Ամեն կերպ խուսափեք վեճերից եւ առճակատումներից: Հետեւեք առողջության,  շատ մի հոգնեք եւ սնվեք ճիշտ:

Այծեղջյուր. Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր ձեզ անհարմարություն են պատճառում: Հնարավորության դեպքում քննարկումների մի մասնակցեք: Շատ ժամանակ հատկացրեք այն գործերին, որոնք ձեզ համար հոգեհարազատ են: Կարող են վերադառնալ այն գործերին, որոնք տեւական ժամանակ մի կողմ էիք դրել:

Ջրհոս.  Այսօր հաջողությունը ձեզ կուղեկցի միայն այն ժամանակ, եթե ճիշտ գնահատեք իրադրությունը եւ կարողանաք շրջապատին համոզել, որ դուք իրավացի եք: Մի փորձեք հարցերը կարգավորել ուժի դիրքերից: Նրանց հետ, ովքեր քիչ են ծանոթ ձեզ, պահպանեք անհրաժեշտ հեռավորությունը:  Սեփական գաղտնիքները բացելուց առհասարակ հեռու մնացեք:

Ձկներ. Աշխատավայրում հնարավոր է դժվարություններ առաջանան: Այն դեպքում, երբ համոզված կլինեք, որ հաջողությունը ձեր կողքին է, նոր միայն քայլեր ձեռնարկեցեք: Ակտիվություն ցուցաբերելու համար լավ ժամանակ չէ: