«Տոսպան» դատի է տվել ՀՌՀ-ին՝ կապված «Սպուտնիկ Արմենիայի» հեռարձակման սահմանափակման հետ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
2023 թվականի դեկտեմբերի 23-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում էր կայացրել 30 օր ժամկետով կասեցնել «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲԸ լիցենզիայի գործողությունը, այսինքն, փաստացի դադարեցվել էր «Սպուտնիկ Արմենիայի» հեռարձակումը Հայաստանում:
Այս որոշմանը արձագանքել են թե՛ «Տոսպա» ռադիոընկերության, թե՛ «Ռադիո Սպուտնիկի», թե՛ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության ղեկավարությունը, ռուսաստանյան տարբեր պաշտոնյաներ: Իսկ ահա Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորաբար նշվում էր. «Ցավում ենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը ազդելու է հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲԸ-ն դիմել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նշյալ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, դատարանը որոշել է «Տոսպա» ռադիոընկերության հայցադիմումն ընդունել վարույթ:
«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից պահանջել սույն որոշումը ստանալու պահից՝ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 20.12.2023թ. թիվ 111-Ա որոշման կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերն ամբողջությամբ»,-նշվում է որոշման մեջ:
Հավելենք, որ գործը դատաքննության է նշանակվել 2024 թվականի փետրվարի 16-ին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times