Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Ժամանց

Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունվարի 24-ի համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ. Քիչ ջանք ու եռանդ չի պահանջվի ձեզանից, որպեսզի այսօր դրական արդյունքներ ապահովեք աշխատավայրում: Հատկապես պետք է հիշեք, որ այսօր շատ եք շփվելու այն մարդկանց հետ, որոնք ամենեւին էլ չեն կարող ձեզ դաշնակից համարվել: Պետք չէ գործողություններում շտապողականություն ցուցաբերել: Զգացմունքային դաշտում ձգտեք պահպանել հավասարակշռությունը:

Ցուլ. Ժամանակ մի վատնեք ինչ որ մեկին ինչոր բան ապացուցելու համար: Խոսակցությունները սնամեջ կլինեն եւ որեւէ դրական արդյունքի չեն բերի: Խոսքերի իսկությունն ամրապնդեք գործերով եւ այդպես ավելի մեծ հաջողության կհասնեք: Սիրային հարցերում հնարավոր են դրական տեղաշարժեր:

Երկվորյակ. Այօսր կհաղթահարեք ձեր դեմ ծառանալիք խոչընդոտները, որոնց հետեւում ձեր առեղծվածային չարակամներն են կանգնած եւ առաջ կշարժվեք:Չզարմանաք, եթե իրադրության վերլուծությունից հետո պարզեք, որ նման չարակամներ կան ձեր անմիջական շրջապատում նույնիսկ: Եթե նույնիսկ անձնապես հասկանաք, թե ով է, ճիշտ մարտավարություն ընտրեք եւ խուսափեք բացահայտ առճակատումից: Դրական կլինեն անձնական կյանքում նկատվող ազդակները:

Խեցգետին. Էներգետիկ հոսք կզգաք եւ կկարողանաք թարմ ուժերով լուծել օրվա բերած բոլոր խնդիրները: Այժմ կարելի է նաեւ նոր գործեր սկսել: Ուշադրությունը կենտրոնացրեք տան եւ ընտանիքի վրա: Աչքաթող մի արեք նաեւ բարեկամներին: Խուսափեք վեճերից, հատկապես եթե սիրելի մարդկանց հետ է:

Առյուծ. Օրը հարմար կլինիհատկապես մասնագիտական գործունեության համար: Ակտիվ գործողությունների անցնելուց առաջ նախ հստակ պլան մշակեցեք ձեր համար, որպեսզի ըստ այդմ էլ առաջ ընթանաք հետագայում:

Կույս. Օրն ընդհանուր առմամբ կլինի դրական: Միակ խնդիրն այն է, որ դուք կամ շուտ եք ձանձրանալու եւ ձեզ նետեք արկածների գիրկը, կամ էլ միապաղաղությունից տրամադրության անկում եք ունենալու: Անհանգստանալու կարիք չկա: Ձգտեք ավելի շատ հանգստանալ այսօր, եւ հեռու մնացեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Կշեռք. Լուրջ սխալներ այսօր չեք գործի: Սրանով հանդերձ, սակայն, ամենեւին կարիք չկա, որ վստահեք ամենմի լսած ինֆորմացիայի: Հատկապես այսօր ձեզ տրված խոստումները համարեք առ ոչինչ, քանի որ դրանք այդպես էլ կմնան միայն գեղեցիկ բառեր: Հիշեք, որ նախ սեփական ուժերի վրա է պետք հիմնվել, ապա միայն խոստումների:

Կարիճ. Այսօր ամենբան վեճի առիթ կլինի ձեզ համար: Ուշադիր եղեք հատկապես սիրելիի հանդեպ, քանի որ առաջին թիրախը ձեր բացասական լիցքերի նա կարող է դառնալ, ինչի հետեւանքով կփչանան հարաբերությունները, ընդ որում տեւականորեն: Նոր ծանոթությունների հավանականությունը մեծ է: Ուշադիր եղեք եւ փորձեք օրվա հնարավորությունները ձեռքից բաց չթողնել:

Աղեղնավոր. Այս փուլում ձեզ հատկապես անձնական հարցերը կհետաքրքրեն: Շատ բան ձեզանից ու ձեր բռնած կեցվածքից է կախված:Ավելի համբերատար եղեք շրջապատի նկատմամբեւ սեփական կարծիքը շրջապատին մի պարտադրեք: Գոռոզամտությունը զսպեք եւ օրը կանցնի հաճելի կերպով:

Այծեղջյուր. Հնարավորություն կունենաք այսօր բավական նկատելի ֆինանսական հաջողությունների հասնել, սակայն կա մի նախապայման, պետք է ռիսկի դիմեք: Առաջնահերթություն եք տալիս եկամուտ խոսացող գործերին: Սիրային հարցերը եւ մասնագիտական գործունեության հետ կապված խնդիրներն այսօր ձեզ համար երրորդական պլանում են: Երեկոյան խորհուրդ է տրում լինել մաքուր օդում եւ ամփոփել օրվա արդյունքները միայնակ:

Ջրհոս. Այն, ինչին դուք այսօր ձգտում եք, կհասնեք, սակայն մաքառումների գնով: Զերծ մնացեք խոշոր գնումներից,այլապես ֆինանսական ֆոնը կմռայլանա: Օրը հարմար է անձնական հարցեր կարգավորելու համար: Հնարավոր է նոր սիրավեպի սկիզբ:

Ձկներ. Առավել բարենպաստ է օրվա սկիզբը, երբ կարող եք միանգամից մի քանի գործով զբաղվել: Հնարավոր է առողջական հարցեր ի հայտ գան եւ ստիպված դիմեք բժշկի օգնությանը: Ի դեպ, եթե ունեք խրոնիկ հիվանդություններ, ապա այսօր դրանք իրենց զգացնել կտան: