Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Տնտեսություն

Չինական արևային մարտկոցների արտադրության ծախսերը գրեթե կիսով չափ կրճատվել են

Overclockers.ru-ն գրում է, որ միջազգային փորձագետները նշում են Չինաստանի զգալի առաջընթացը միայն վերջին մեկ տարում վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և արևային մարտկոցների արժեքի 42 %-ով նվազեցնելու հարցում։

Արևմուտքում ուժեղացող էներգետիկ և տնտեսական ճգնաժամերի համատեքստում, որոնք պայմանավորված են հիմնականում Վաշինգտոնի փորձերով սահմանափակելու ռուսական էներգառեսուրսների մուտքն արևմտյան շուկաներ: Եվրոպան և ԱՄՆ-ը ուշադիր հետևում են երկրների կողմից էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմանը։

Ինչպես նշում է Wood Mackenzie միջազգային խորհրդատվական ընկերությունը, որը տրամադրում է ծառայությունների լայն շրջանակ վառելիքի և էներգետիկայի ոլորտում, այս դարի կեսերին էներգիայի վերականգնվող աղբյուրները կկազմեն աշխարհի էլեկտրաէներգիայի մատակարարման ավելի քան 50 %-ը: Միաժամանակ ընկերությունը նշում է, որ արևային էներգիայի մասնաբաժինը մշտապես կաճի։ Եվ այդ աճը մեծապես կախված կլինի արևային էներգիայի արտադրության ծախսերի նվազման տեմպերից, արևային վահանակների արտադրության շահութաբերության բարձրացումից և այդ ոլորտում տեխնոլոգիական առաջընթացից, ինչպես նաև վերականգնվող աղբյուրների միջոցով էներգիայի զարգացմանը կառավարությունների աջակցությունից:

Այս պայմաններում միջազգային փորձագետներն ուշադիր հետևում են Չինաստանի գործունեությանն այդ ոլորտում։ Ըստ Wood Mackenzie-ի վերջին New Horizons զեկույցի, ԱՄՆ-ը և Եվրոպան չեն կարող մրցակցել ասիական արտադրական հզորության հետ այդ ոլորտում:

Այսպիսով, Wood Mackenzie-ի վերլուծության համաձայն, աշխարհի արևային մոդուլների արտադրության հզորության ավելի քան երեք քառորդը մոտակա երեք տարվա ընթացքում կպատկանի Չինաստանին: Չնայած որոշ երկրների ջանքերին արևային էներգիան առաջնային պլան մղելու համար, Չինաստանը կշարունակի գերիշխել արևային էներգիայի մատակարարման շղթայում: Դա մեծամասամբ տեղի կունենա Չինաստանում արևային մարտկոցների արտադրության արժեքի զգալի կրճատման շնորհիվ, որը վերջին 12 ամիսների ընթացքում նվազել է 42 %-ով: Մասնավորապես, Չինաստանում դրանց արժեքն իջել է մինչև 0,15 դոլար մեկ վտ-ի դիմաց, ինչն ավելի քան 60 %-ով ցածր է ԱՄՆ-ի 0,4 դոլար/վտ գնից։ Եվրոպայի համար այդ արժեքը կազմում է 0,3 դոլար/վտ, իսկ Հնդկաստանում` 0,22 դոլար/վտ:

Բացի այդ, վերականգնվող էներգիայի համաշխարհային շուկայում իր դիրքերն ամրապնդելու համար Չինաստանն այս տարի արևային էներգիայի ոլորտում ներդրել է ավելի քան 130 միլիարդ դոլար: Այդ ներդրումը պետք է թույլ տա նրան զգալի առավելություն ունենալ միջազգային հարթակում իր հիմնական մրցակիցների նկատմամբ։ Արդյունքում, ինչպես նշում են արևմտյան փորձագետները, Չինաստանն առաջիկա երեք տարում կվերահսկի պոլիսիլիկոնի, արևային մարտկոցների և մոդուլների արտադրության համաշխարհային կարողությունների ավելի քան 80 %-ը։

Wood Mackenzie-ի գնահատմամբ հաջորդ տարվանից սկսած 1 ՏՎտ/ժ արտադրության թիրախով, Չինաստանը բավարար հզորություն կունենա համաշխարհային պահանջարկը բավարարելու համար մինչև 2032 թվականը:

Ինչպես նշում են արևմտյան փորձագետները, Չինաստանի այդ վիթխարի նկրտումներին հանդիման այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Հնդկաստանը, չեն կարող ձեռքերը ծալած նստել։ Երկու երկրներն էլ, մրցունակության ամրապնդման նպատակով, հայտարարել են տարեկան ավելի քան 200 ԳՎտ արևային մոդուլներ արտադրելու պլան մշակելու մտադրության մասին։ Այնուամենայնիվ, դա չպետք է մեծապես ազդի չինական արտահանման վրա, առնվազն առաջիկա երեք տարիների ընթացքում, քանի որ Չինաստանը մատակարարում է որոշ բաղադրիչներ, որոնք այդ երկրներին անհրաժեշտ են արևային մարտկոցներ արտադրելու համար:

Ի լրումն Չինաստանում արևային վահանակների արտադրության ծախսերի նվազմանը, երկիրը վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել նաև վերականգնվող էներգիայի այլ աղբյուրներում, որոնք աճող բում են ապրում մասամբ ոչ միայն արևային էներգիայի, այլ նաև քամու էներգիայի աճի շնորհիվ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]