Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

ՔՊ-ից շատերը խուսափում են հանրային խոսքից, չեմ զարմանա, որ սկսեն հարցնել՝ «իսկ ո՞վ է բերել Նիկոլին». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

Ոմանց շտապ հարկավոր են «մեղավորներ»։

Մեր երկրի հանրային դաշտում «ջուր պղտորողների» պակաս երբեք չի զգացվել, իսկ հիմա՝ առավել ևս: Միշտ էլ գտնվել են թեմաներ, որոնց արհեստական և սխալ հնչեղություն են տրվել, և շնորհիվ պղտորողների «մասնագիտական հմտությունների», տեղեկատվական տիրույթներն ու կենցաղային զրույցները ծանրաբեռնվել են դատարկամիտ խոսակցություններով:

2018թ. իրադարձությունները շատ ծանր նստեցին հայ ժողովրդի վրա ու դեռ շարունակելու են իրենց դառը ազդեցությունը թողնել Հայաստանի Հանրապետության հետագա ընթացքի վրա: Կյանքը ցույց տվեց, որ ոչ միայն պետական, քաղաքական, հանրային, մշակութային, գիտական, ռազմական գործիչներն են սխալվում, այլ նաև ժողովրդի մեծամասնությունը: 2018թ. ապրիլ-մայիս ամիսները, և հատկապես 2018թ. դեկտեմբերի 9-ի և 2021թ. հունիսի 20-ի ընտրությունները վառ ապացույցն են այն բանի, որ ժողովուրդը ևս կարող է սխալվել:

Նիկոլի և իր իշխանության հարցում սխալվողների շրջանակը շատ լայն է և բազմաբնույթ: Ոմանք սխալվել են ՀՀ ընտրված Վարչապետ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին մերժելու հարցում: Ոմանք սխալվել են Նիկոլի հետևից գնալու և փողոցներում զանգվածային ակցիաներ անելու հարցում: Ոմանք սխալվել են նրան միանալու, ողջունելու և աջակցելու հարցերում: Ոմանք սխալվել են Նիկոլի ստերին ու կեղծիքներին հավատալով՝ նրա կուսակցությանը ձայն տալու հարցում: Ոմանք սխալվել են օրինական իշխանությունն ամեն գնով չպահելու հարցում: Ոմանք սխալվել և սխալվում են՝ Նիկոլի կողքին կամ նրա իշխանությանը հենարան լինելու ու ազգակործան քաղաքականությանը ծառայելու հարցում, և այլն:

2018թ. գարնանային էյֆորիան և «ոգևորվածությունն» այնքան մեծ էր ու անտրամաբանական, որ շատ-շատերն այդպես էլ չգիտակցեցին, որ ամեն մեկը մի լուցկու հատիկ վերցրած, իրենց իսկ ձեռքով պատրաստվում են հրդեհել ու կործանման տանել Հայ Ժողովրդի բոլոր հավաքական ձեռքբերումները:

Իմ խորին համոզմամբ, հիմա շատ-շատերն են գիտակցել և գիտակցում իրենց գործած ուղղակի և անուղղակի սխալները: Բայց առայժմ բոլորը չեն պատրաստ ընդունել այն և միավորվել՝ դրանք ուղղելու համար: Որովհետև, ինչպես որ նախկին իշխանությունների դեմ միավորված կերպով՝ կամա թե ակամա գործվել են սխալները, այնպես էլ Նիկոլի իշխանությունների դեմ միավորված կերպով է հնարավոր ուղղել դրանք: Այս պարզ ճշմարտությունը հասկանում և այդ մասին խոսում են նաև մեր թշնամիները՝ անունը դնլով ռևանշ:

Վերջին տարիներին գործած բազմապիսի սխալներից հետո  որոշ շրջանակներ, ջուր պղտորողի ջանասիրությամբ, փորձում են իրենց մեղքերը լվանալ այս ողբերգության դեմ հենց սկզբից պայքարող, Նիկոլի տխուր հետևանքների մասին հազար լեզվով զգուշացնող և ամենատուժող ուժի հաշվին: Նրանք պարզապես մոռանում են, թե Սերժ Սարգսյանի իշխանությունը խլելուց և այն Նիկոլին փոխանցելուց հետո, որքան հպարտ և ուրախ էին իրենց «հաղթանակով»: Իհարկեմ պատճառները վաղուց հասկանալի էին:

Հասկանալի է նաև, թե ինչո՞ւ են հենց հիմա բարձրացնում «ո՞վ է իշխանության բերել Նիկոլին» տխմար հարցադրումը, և ոչ թե օրինակ՝ 2018-20թթ-ին: Դա խոսում է այն մասին, որ Նիկոլի իշխանության հեղինակությունը ձգտում է զրոյի, և ոչ ոք այլևս չի ցանկանում ասոցացվել նրա և նրա համազգային ձախողումների հետ: Շատ հանրային ու քաղաքական գործիչներ, որ սխալվելով ողջունել ու աջակցել են Նիկոլի իշխանափոխությանը՝ գիտակցում են, որ փոքր երկրում պատմությունից աննկատ մնալը դժվար է: Գիտակցում են, որ 2018թ. իշխանափոխությունը, հակառակ իրենց կամքի, վերածվել է ազգային շահերի դավաճանության, Արցախի ամբողջական կորստի, 5 000-ից ավելի զոհերի, ՀՀ անվտանգությանն ու պետականությանն ուղղված սպառնալիքների: Հետևաբար, ինչպես Նիկոլին ձախողումների համար են հաճախ շտապ պետք լինում մեղավորներ, այնպես էլ որոշ շրջանակների են շտապ հարկավոր մեղավորներ: Այնինչ  Աստծո առաջ մեղքերը քավել է հարկավոր (յուրաքանչյուրս՝ մեր մասով): Յուրաքանչյուրը թող մեղավորներ փնտրի իր մեջ, ու հեռու մնա Նիկոլի կապիտուլյացիոն ջրաղացին ջուր լցնող և ընդդիմադիր դաշտի ջրերը պղտորող վնասական գործունեությունից:

Հ.Գ.- Տարածվում են նույնիսկ շշուկներ, որ անգամ ՔՊ խմբակցությունից շատերը խուսափում են հանրային խոսքից ու շփումներից՝ գիտակցելով մոտեցող պատասխանատվության անբացատրելի բեռը: Չեմ զարմանա, որ նաև ՔՊ-ականները սկսեն հարցնել՝ «իսկ ո՞վ է բերել Նիկոլին»»,- գրել է Զաքարյանը: