2023թ.-ին մուծված հարկերի ծավալն աճել է 14.8%-ով, առաջատարը ԶՊՄԿ-ն է
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։
Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 70.88 մլրդ դրամ՝ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 50.75%-ով կամ 73.05 մլրդ դրամով։ 2022թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունն առաջինն էր։
Երկրորդ տեղում է Գրանդ Տոբակոն՝ 55.29 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +10.25 մլրդ կամ 22.76%։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը երրորդն էր։
Երրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան՝ 48.56 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ -3.72 մլրդ կամ -7.11%։ 2022թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը երկրորդն էր։
Մոբայլ Սենթր Արթ չորրորդ տեղում է՝ 46.11 մլրդ դրամ՝ +28.54 մլրդ դրամ կամ +162.45%։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը ցուցակի 7-րդ հորիզոնականում էր։
Հինգերորդ տեղում է Փրիթի Ուեյ ընկերությունը (Վեստա), որը պետբյուջե է վճարել 33.29 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 24.77 մլրդ դրամով կամ 290.72%-ով։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը 22-րդն էր։
Վեցերորդ տեղում է Վայլբերրիզը, որը պետբյուջե է վճարել 26.49 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 25.73 մլրդ դրամով կամ 3,378.23%-ով։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը 346-րդն էր։
Յոթերորդ տեղում է Ամերիաբանկը, որը պետբյուջե է վճարել 25.72 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 17.54 մլրդ դրամով կամ 214.32%-ով։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը 24-րդն էր։
Ութերորդ տեղում է Արդշինբանկը, որը պետբյուջե է վճարել 24.87 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 17.54 մլրդ դրամով կամ 239.53%-ով։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը 29-րդն էր։
Սի-Փի-Էս Էներջի Գրուպն 9-րդն է՝ 23.7 մլրդ դրամ՝ +6.72 մլրդ դրամ կամ +39.55%։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը ցուցակի 9-րդ հորիզոնականում էր։
Ջեյ Թի Այ Արմենիան եզրափակում է տասնյակը, ընկերությունը բյուջե է մուծել 22.7 մլրդ դրամ հարկ, 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5.7 մլրդ դրամով կամ 33.56%-ով։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը 8-րդն էր։
Առաջին տասնյակում տեղ է զբաղեցրել մեկական ընկերություն հանքարդյունաբերության և առցանց առևտրի ոլորտներից։ 2-ական ընկերությամբ ներկայացված են էլեկտրոնիկայի վաճառքի, էներգակիրների, ծխախոտի արտադրության և բանկային ոլորտները։
Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 377.6 մլրդ դրամ հարկ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 3.7 մլրդ դրամով կամ 0.99%-ով:
Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 975.88 մլրդ դրամ է, ինչը 133.38 մլրդ դրամով կամ 15.83%-ով ավել է 2022թ. համադրելի ցուցանիշից։
1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1.711 տրլն դրամ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 220.46 մլրդ դրամով կամ 14.80%-ով։
1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 22.07%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 57.05%-ը։
Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 25/01/24 դրությամբ՝ 404.21 դրամ), ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 934.18 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 2.41 մլրդ դոլար և 1,000-ի կողմից՝ 4.23 մլրդ դոլար։





















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք