Ադրբեջանում հայ բնապահպաններին աջակցող հայտարարություն են ընդունել
Ողջունելի է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և բնապահպան ակտիվիստները բողոքում են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ, որը լուրջ վտանգ է ներկայացնում կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների համար։ Այս մասին հայտարարել է Environmental Protection First-ի անդամ, Ադրբեջանի «Ջրօգտագործման ոլորտի մասնագետներ» հասարակական ասոցիացիայի փոխնախագահ Ամին Մամեդովը, հաղորդում է ԱՊԱ-ն։
Նրա խոսքով, այս մասին նա տեղեկացել է հայաստանյան լրատվամիջոցներից, ուստի՝ որպես քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, ընդունել են աջակցության հայտարարություն։
«Փաստորեն, մենք մի քանի հայտարարություն արեցինք, որ Հայաստանը ցանկանում է գործարան կառուցել Նախիջևանի սահմանին (Երասխավանում-խմբ․)։ Ցավոք, Հայաստանի քաղաքացիական հասարակության կողմից արձագանքը չեղավ։ Բայց նման արձագանքը հիմա ցույց է տալիս, որ Հայաստանի ներսում քաղաքացիական հասարակությունն ավելի ուշադիր է նայել մեր հայտարարությանը։ Մեր ներկայացրած փաստերը ստուգելուց հետո տեսան, որ իսկապես եղել են մարդու առողջությանը վնասակար գործողություններ»,-մշել է Մամեդովը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի