Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»
Քաղաքականություն

Իրականում ունենում ենք կազմաքանդման հրեշավոր պրոցես. Արշակ Կարապետյան

Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում և այսօր, ցավոք, պետք է արձանագրենք ոչ միայն պատմական տարածքների և ազգային հուշարձանների կորուստը, այլև մեր երկրի ինքնիշխանության, արդարության և լուսավոր ապագայի հանդեպ բնակչության հավատի կորուստը։ Այս վիճակի պատճառը տարբեր մակարդակներում իշխանությունների սիրողականությունն է, պետական շահերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է։ Այս արձանագրումն արել է «Համահայկական ճակատ» շարժումը, որը ղեկավարում է պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։

Հայաստանում գործող իշխանությունների ոչ կոմպետենտության պատճառով սկսվում են բարեփոխումներ, իրականում ունենում ենք կազմաքանդման հրեշավոր պրոցես։ «Համահայկական ճակատի» առաջնորդ, պաշտպանութան նախկին նախարար Արշակ Կարապետյանն է այդ մասին ասել իր վերջին հարցազրույցում, նշել, թե գործող իշխանությունները խորքային են կազմաքանդում ոչ միայն բանակը, այլև հասարակական կյանքի տարբեր ասպեկտները։

«Իսրայելի «Մոսադ» ծառայության ստեղծողին, երբ հարցրեցին, թե կա ինչ-որ բան, որից Մոսադը վախենում է, ասաց՝ այո՛, դավաճանությունը, գաղտնազերծումը և ռեֆորմը։ Կոնկրետ Պաշտպանության նախարարությունում անընդհատ ռեֆորմներ են իրականացնում, ով գալիս է սկսում է ռեֆորմներ մտածել, ու ոչ մեկ եղածը չի ամրապնդում։ Սկսած մանրունքներից սկսում են ատեստավորումներ, իսկ ով պետք է անցկացնի այդ ատեստավորումը, մի քանի երիտասարդներ՝ սիգարետները բերաններում քննություն են ընդունում գնդապետներից և մարդկանցից, ովքեր գեներալի հաստիքի են»,- նշել է Կարապետյանը։

«Համահայկական ճակատի» առաջնորդ, պաշտպանութան նախկին նախարար Արշակ Կարապետյանը նշում է, որ գործող իշխանությունները փորձում են կազմաքանդել առաջին հերթին հայ սպայի տեսակը՝ վախի մթնոլորտ ստեղծելով, նրա ինքնագնահատականը իջեցնելով։ Սպան այսօր հեղիանակազրկվում է իր զինվորի, ժողովրդի մոտ, առհասարակ սպայի կոչումն է ոտնահարված, իսկ սպայակազմը ազգային հարստություն է։

«Սպայի արժանապատվությունը պահելը մեր ժողովրդի խնդիրն է, սպան անձնական պատիվը պետք է պահի, բայց ընդհանուր սպայական պատիվը դա մեր ժողովրդի խնդիրն է, և սպայի պատվի համար պատասխանատու է հենց երկրի ղեկավարությունը, իսկ իրենք ի՞նչ են անում, պայմաններ են ստեղծում, որ սպաները հեռանան, թող հայտարարեն վերջին երկու տարում մեր ռազմական ուսումնարաններում ինչքան երիտասարդ է ընդունվել և ինչքան երիտասարդ է ցանկանում դառնալ սպա, թող հայտարարեն»,- նշել է Կարապետյանը։

Փաստացի, գործող իշխանություններն ամեն ջանք գործադրում են Հայակականության վերացման, կազմաքանդման, թուլացման, միջանձնային հարաբերությունների խաթարելու համար, իսկ այսօր հարկավոր են մարդիկ, ովքեր հստակ հասկանում են Հայաստանի անվտանգային խնդիրներից և կարող են երկիրը հանել այս ճահիճից։ Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ բանակում և նույնիսկ գործող իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր անտարբեր չեն իրենց երկրի ճակատագրի համար և իրենք էլ գիտակցում են, թե ո՞ւր է տանում Հայաստանը գործող իշխանությունները։
 
Հայկ Առաքելյան