Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանԹրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՄարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. ԹրամփՆրանք արժանի են ավելիին. Նարեկ Կարապետյան Համայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Հակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ «Համահայկական ճակատ» շարժումՄենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց հավասար հիմունքներով. Արաղչի Ինչու 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի հայտարարում Սամվել Կարապետյանի գործով նախաքննության ավարտ. Պաշտպանների դիտարկումները Սամվել Կարապետյանի նկատմամբ տանը ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված․ փաստաբանի ահազանգը
Քաղաքականություն

Ոչ մի լավ բան դրանից չի կարող ստացվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց բանակի վերակազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ, Փաշինյանի գլխավորությամբ, հունվարի 28-ին տեղի ունեցավ «տոնական միջոցառում»: Այնտեղ Փաշինյանը հանդես եկավ «տոնական ուղերձով», որ բավականին երկարաշունչ ճառ էր և պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ ա) բանակաշինության խնդիրներ, բարեփոխումներ, գումարած՝ նորամուծություններ, բ) անվտանգային մարտահրավերներ և խնդիրներ, առկա վարչախմբի դիրքորոշումներ: Առհասարակ, որքան էլ ծավալուն կամ թեկուզ՝ հստակ գծված շեշտադրումներով լիներ Նիկոլ Փաշինյանի ելույթը (այն, իհարկե, այդպիսին չէր), միևնույնն է, տեսնելով, թե ով է բանախոսը, ինչ կառավարություն է ներկայացնում ու գլխավորում, անհնար է անտեսել այն իրողությունը, որ նա ու նրա գլխավորած իշխող խումբն է Հայոց բանակին ամենամեծ վնասները տվել, ամենից շատ կորուստներն է բերել Հայաստանի զինված ուժերի գլխին ու, ի դեպ, շարունակում է այդ գործելակերպը: Միայն ընթացիկ ամսվա ընթացքում, այն էլ՝ ոչ մարտական պայմաններում, Փաշինյանի կառավարության պաշտոնավարման պայմաններում, արդեն 4 զոհ է արձանագրվել:

Հետպատերազմյան շրջանում, ըստ տարիների, հրապարակային տվյալների համաձայն, միայն ոչ մարտական պայմաններում Հայոց բանակում գրանցվել է՝ 2021 թ.՝ 58 զոհ, 2022թ.՝ 64 զոհ, 2023 թ.՝ 83 զոհ: Այսինքն, միայն ոչ մարտական պայմաններում ու միայն վերջին 3 տարվա ընթացքում Փաշինյանի ղեկավարած բանակում գրեթե 1 մարտական վաշտի չափ կորուստ ենք ունեցել: Հատկանշական է և այն, որ 2018 թվականից իշխանությունը վերցնելուց հետո Հայոց բանակի հետ կապված փաշինյանական «բարեփոխումները» գերազանցապես վերաբերել են մարտական ստորաբաժանումների հաճախակի փոփոխություններին (ինչը չէր կարող չանդրադառնալ մարտունակության ու կարգապահության վրա), զինվորների սննդային ռացիոնին՝ մասնավորապես առաջին պլան մղելով «ելակ, կոտլետ, համբուրգեր, մայկա-տռուսիկ» «հայեցակարգը»: Պատերազմը ցույց տվեց, թե այդ «բարեփոխումները» որքա՜ն «կարևոր» էին: Կյանքը ու, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի վերջին «բանակային» ելույթը ցույց են տալիս, որ այս իշխանությունն, իր ղեկավարի գլխավորությամբ, մնացել է նույն «հայեցակարգի» ճիրաններում: Ի՞նչ ասաց Փաշինյանը ելույթում կոնկրետ բանակաշինության վերաբերյալ:

Խոսեց «պրոֆեսիոնալ բանակի» և այդ ուղիով ընթանալու մասին: Բազմակողմանի անվտանգային սպառնալիքների առաջ կանգնած Հայաստանի համար պրոֆեսիոնալ բանակի անցնելը խիստ վիճելի մոտեցում է թվում: Սա ոչ թե մեր, այլ ոլորտի մասնագետների կարծիքն է: Խոսեց բարեփոխումների մասին, մտածողություն փոխելու մասին: Այսինքն, բանակում մտածողություն պիտի փոխվի, արագությունները պիտի ավելացվեն, ու ոչ միայն՝ բարեփոխումների: Նախ՝ անհասկանալի է, թե այդ ո՞ւր են փաշինյանական «բարեփոխումները» բանակում, ինչո՞վ են դրանք արտահայտվում, առավել ևս, եթե տարին՝ տարվա վրա, այն էլ՝ ոչ մարտական պայմաններում, զոհվածների թվերը աճում են ու աճում: Փաշինյանի վարած արմատապես սխալ, եթե չասվի՝ կործանարար «քաղաքականության» հետևանքով թշնամու վերահրահրած պատերազմից անցել է ավելի քան 3 տարի: Այդ երեք տարվա մեջ ի՞նչ է բարեփոխվել զինված ուժերում: Ու ո՞րն է փաշինյանական բարեփոխումների արդյունքը:

Արդյո՞ք որպես «արդյունք» պետք է համարել Հայաստանի Հանրապետության տարածքի մի մեծ մասի, իրենց իսկ պաշտոնական տվյալներով՝ մի քանի հարյուր քառակուսի կիլոմետրի զավթումը թշնամու կողմից: Ավելին, թշնամին շարունակում է զավթած պահել այդ տարածքներն ու հայտարարում է, որ ոչ էլ դուրս է գալու այդ տարածքներից: Իհարկե, բանակը, որպես այդպիսին, այս հարցում մեղավոր չէ: Խնդիրը, այո, մտածողությունն է, տվյալ դեպքում՝ Փաշինյանի ու իշխող վարչախմբի ներկայացուցիչների ճնշող մեծամասնության մտածողությունը, որը հանձնողական է, որի առանցքը թշնամուն զիջումներ անելով խաղաղություն մուրալն է, Արևմուտքի կամ Կրեմլի պիջակների մերակներին լացելը, սեփական սխալներն ու տապալումները այլոց վրա բարդելը և այդպես շարունակ: Արդեն համարյա 6 տարի է, ինչ այդ է, բոլորին քաջածանոթ է, ուստի հավելյալ չմանրամասնենք: Փաշինյանը վերջին ելույթում փորձում էր տպավորություն ստեղծել, թե այս 3 տարվա մեջ Հայաստանը մի այլ կարգի զինվել է, մի քանի միլիարդի զենքի գնման պայմանագրեր է կնքել, այս, այն, ռազմաարդյունաբերական համալիրն էլ մի այլ կարգի թռիչքային զարգանում է:

Լո՞ւրջ: Բա ո՞ւր է այդ զենքը: Բա ո՞ւր էր այդ հզոր, զինված, մարզված, մարտունակ բանակը, երբ թշնամին իրականացնում էր Արցախի ամբողջական զավթումն ու հայաթափումը: Չնայած, էլի շեշտենք՝ բանակն ի՞նչ կարող է անել, եթե թշնամական ագրեսիայի ժամին կառավարության միակ մտահոգությունն այն էր, որ «հանկարծ չխառնվի», չմիջամտի: Մի երկու խոսք էլ Փաշինյանի ելույթում արծարծված «անվտանգային խնդիրների» մասին: Փաշինյանը մի առանձնահատուկ պաթոսով շեշտում է. «...Պետք է հստակ և աներկբա արձանագրենք, որ որևէ այլ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունենք և չենք ունենալու, և սա պետք է դառնա Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման ռազմավարական հիմքը»: Լո՞ւրջ: Այնպես է ասում, որ կարելի է կարծել, թե Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն երբևէ հարևան երկրներից որևէ մեկին տարածքային պահանջներ է ներկայացրել: Ինչի՞ համար է Փաշինյանը դիմում նման մանիպուլյացիայի, նույնպես հանրահայտ է:

Փաշինյանի վարած քաղաքականությունը հասցրել է այն վիճակին, որ Ալիևը բացեիբաց հայտարարում է Հայաստանի Հանրապետության տարածքն ամբողջապես զավթելու մասին, Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է հռչակում և այլն (տեղյակ եք): Իսկ ի՞նչ է անում Փաշինյանի իշխանությունը դրա դիմաց: Լացակումած տոնայնությամբ, ներողություն խնդրելով, ադրբեջանական թուրքերին ականապատված տարածքների քարտեզներ է նվիրում: Ու Փաշինյանն ավելի սրամիտ բան չի մտածում, քան Բանակի օրվա առթիվ ելույթում տարածքային պահանջներ չունենալու մասին խոսելն է: Կամ հայտարարում է սահմանից զորքերի հայելային հետքաշման իր մյուս հանճարեղ մոտեցման մասին: Հետաքրքիր է, եթե, օրինակ՝ Սիսիանի կամ Գորիսի տեղամասերում մերոնք սահմանից հետ քաշվեն, այսինքն՝ թե՛ արևելյան կողմից, թե՛ արևմտյան, ապա որտե՞ղ են կանգ առնելու կամ տեղակայվելու: Հիմնականը. քանի դեռ պետության ու բանակի հարցերով զբաղվողը, որոշումներ ընդունողը պարտության, աղետի, կորուստների քայլող խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանն է, ինչքան էլ պաթոսախեղդ անի բոլորիս, միևնույնն է, ոչ մի լավ բան դրանից չի կարող ստացվել, եթե ավելին չասենք:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում